Հայտարարություն
Հարգելի հայրենակիցներ։
Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքը 2020 թ․ ապրիլի 3-ից ժամանակավորապես տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն։
Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան):