ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հերթական բացառիկ դեպքն ՈՒԱԿ-ում. 40 սմ երկարությամբ ուռուցքը հեռացվել է առանց ամբողջականության խախտման

Հերթական բացառիկ դեպքն ՈՒԱԿ-ում. 40 սմ երկարությամբ ուռուցքը հեռացվել է առանց ամբողջականության խախտման

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

37-ամյա տղամարդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, շոշափվող ուռուցքի առկայությունից և ցավից։ Գանգատներըի տևողությունը՝ շուրջ 6 ամիս։
Հետազոտության տվյալներով առկա է եղել մեծ չափերի գոյացություն որովայնում։ Հայտնաբերվել է լիպոսարկոմա՝ ճարպային բնույթի գոյացություն` չարորակացմամբ։

Ուռուցքն աճել էր հետորովայնամզային տարածությունից՝ գրավելով որովայնի գրեթե ամբողջ աջ կեսը՝ հրելով մյուս օրգաններին դեպի ձախ։ Աղեստամոքսային տրակտի օրգաններ ներաճ չի եղել, կասկած կար, որ ուռուցքը կարող էր ներաճած լինել զստային անոթների մեջ, և հաստատված էր, որ ներաճ կա աջ երիկամ՝ առանց ֆունկցիայի խանգարման։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Ուռուցքի հսկա չափերի պատճառով վիրահատությունն իրականացվել է տեխնիկական դժվարություններով, սակայն ուռուցքի ամբողջականության պահպանմամբ այն հեռացվել է։

Ուռուցքի հետ հեռացվել է նաև աջ երիկամը, որը, չնայած չի ունեցել ֆունկցիայի խանգարում, սակայն ամբողջությամբ ուռուցքով է պատված եղել։ Վիրահատության ժամանակ ուռուցքը տարանջատվել է ստամոքսից, աղիներից, անոթներից; Վիրահատության ժամանակ հայտնաբերվել է, որ ուռուցքը սերտ հպված է եղել նաև ստորին սիներակին և որովայնային աորտային՝ առանց ներաճի նշանների։

Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հմայակ Եփրեմյանը, բժիշկ-ուռուցքաբան Վիկտորյա Հովհաննիսյանը, անեսթեզիոլոգ Սամվել Պողոսյանը։

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության տվյալներով գոյացության չափերը եղել են 35/20 սմ, սակայն վիրահատությունից հետո գոյացության իրական չափը եղել է 40/25 սմ։ Վիրահատության ընթացքում վտանգ կար առատ արյունահոսության, բայց մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ զերծ մնալ բարդություններից։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հետվիրահատական ընթացքն անցել է առանց բարդությունների։ Վիրահատությունից 7 օր անց պացիենտը դուրս է գրվել ստացիոնարից ընդհանուր վիճակի լավացումով և այժմ շարունակում է բուժումը քիմիաթերապիայի բաժանմունքում։ Թիմային աշխատանքի շնորհիվ մեր մասնագետները կարողանում են պայքարել և հաղթահարել անհաղթահարելի թվացող բարդություններ։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×