ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը

Կարևորելով գիտական գործունեությունը, գործընկերների հետ շարունակական փորձի փոխանակումը՝ ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA): Այն կանցկացվի ս․թ․ հուլիսի 6-8-ին Հայաստանում և Արցախում՝ «Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո: Մեր կենտրոնը պատասխանատվություն է ստանձնել անցկացնելու համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներից մեկը՝ նվիրված ուռուցքաբանությանը։

Սատելիտային սիմպոզիումը տեղի կունենա ս․թ․ հուլիսի 7-ին՝ 14։00-18։00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան փող., 1 շենք)։

Բուն համագումարին մասնակցության պայմաններին և վճարներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջից՝ www.6imca.am։ Պատվիրակների համար սատելիտային սիմպոզիումին մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ 

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձերով։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՈՒԱԿ ՖԲ-յան էջին: 

Սատելիտային սիմպոզիումին զեկույցով հանդես գալու ցանկության դեպքում, անհրաժեշտ է մինչ ս․թ․ ապրիլի 1-ը զեկույցի թեման, համառոտագիրը և կոնտակտային տվյալներն ուղարկել nco.congress@gmail.com էլ․հասեցին։ Ձեր զեկույցի ընդունման դեպքում, կազմոկմիտեն կապ կհաստատի Ձեզ հետ։

Միասին դեպի նորանոր բարձրունքներ…

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է