Իմունահյուսվածաքիմիական հետազոտությունների նոր՝ իջեցված գին ՈՒԱԿ-ում
HER2neu դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական ծրագրի շրջանակում՝ ախտորոշման հասանելիությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում այսուհետ կրծքագեղձի իմունահյուսվածաքիմիական հետազոտությունները (ER, PR, HER, Ki67-ի որոշումը) կիրականացվի 70 000 դրամով նախկին 100 000 դրամի փոխարեն։
Նշենք, որ հետազոտությունները կատարվում են VENTANA Bench-Mark ավտոմատ համակարգով, որը ապահովում է բարձր որակ և ճշգրտություն։