Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել։
«Քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, այդ պատճառով բժիշկները լիովին ապաքինում են կանխատեսում», - երկրպագուներին հանգստացրել է դերասանի մամուլի քարտուղարը։
Ռոբերտ դե նիրոն ռադիկալ պրոստատէկտոմիա է տարել՝ շագանակագեղձի ամբողջական հեռացում, որն ամենարդյունավետ միջոցն է այդ հիվանդության դեմ պայքարում։ Վերականգնումը շատ արագ է անցել, և որոշ ժամանակ անց բժիշկները հայտնել են, որ դերասանը լրիվ առողջ է։
Դե Նիրոն թույլ չտվեց հիվանդությանը խանգարել իր ստեղծագործական պլաններին։ Բուժումից անմիջապես հետո նա կրկին սկսեց նկարահանվել, և այս ընթացքում հասցրել է 20-ից ավելի ֆիլմում նկարահանվել, որոնց թվում են «Հույսի շողերի հավաքածուն» և «Մալավիտան»։