Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման նոր մեթոդը ՈԻԱԿ-ում
Մեր երկրում քաղաքացիները, ցավոք, բժշկի դիմում են ավելի ուշ փուլում․ ըստ վիճակագրության ամեն տարի ամբողջ աշխարհում կոլոռեկտալ քաղցկեղի 1 միլիոն նոր դեպք է արձանագրվում և մոտ 500 հազար մահացության դեպք:
Այս վերջին տարիներին մեր կենտրոնում ներդրել ենք բուժման նոր տակտիկա՝ հաստ աղու ստենտավորում։ Այս մեթոդը կիրառվում է աղիքային անանցանելիությամբ բարդացած հաստ աղու ուռուցքներ դեպքում։
Ճապոնատակն դպրոցից ընդօրինակված բուժման այս մեթոդը ունի մի շարք առավելություններ։ Աղիքային անանցանելիությամբ դիմող քաղաքացու մոտ, շնորհիվ բուժման այս մեթողի, քիմիա-ճառագայթային բուժում ստանալու, վիրահատություն կատարելու գործընթացը ժամանակային առումով մոտիկանում է, իսկ եթե չկա նման միջամտություններ կատարելու անհրաժեշտություն, ապա բուժառուն միանգամից դուրս է գրվում կենտրոնից, քանի որ հիվանդները շուտ են ապաքինվում։
Բուժման այս մեթոդը արդեն 3 տարի է հաջողությամբ կիրառվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Մեթոդի մասին Armenpress-ի «Podcast-Հարց բժշկին» հաղորդման շրջանակում ավելի մանրամասն խոսել է ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը։
Մանրամասն՝ bit.ly/3N3woiS
Podcast-ը կարող եք լսել՝bit.ly/3p4lEsv