ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝ կանոնավոր ստուգումները կարող են փրկել կյանքեր։

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Վերջին տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է մոտ 2.3 միլիոն նոր դեպք և մոտ 650 հազար կին մահանում է այս հիվանդությունից։ Այս թվերը վկայում են, որ թեման դեռևս արդիական է։

Լավ նորությունն այն է, որ վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են։ Այդ իսկ պատճառով տարբեր երկրներում ներդրվում են լայնածավալ սքրինինգային ծրագրեր։ Օրինակ՝ Եվրոպայում և Կանադայում նման ծրագրերի շնորհիվ մահացությունը կրճատվել է գրեթե 40%-ով։ 

Հայաստանը՝ թվերով

Հայաստանում ևս վիճակագրությունը խոսուն է։ Միջազգային գնահատականներով՝ Հայաստանում ամեն տարի գրանցվում է ավելի քան 1,000 նոր դեպք և մոտ 450 մահվան ելք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը անցել է 1,500-ը և կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է լինել կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ ուռուցքը։ 2024 թ.-ին հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1,600 դեպք, որից 60 և ավել տոկոսը՝ վաղ փուլերում։

Վ․ Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հիմնական կենտրոններից մեկն է Հայաստանում։ Կենտրոնում գործում են բաժանմունքներ, որտեղ իրականցվում են կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման գործընթացները։ ՈՒԱԿ-ը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով։ Բուժման մեթոդները ներառում են վիրաբուժություն, դեղորայքային բուժում և ճառագայթային թերապիա, որոնք իրականացվում են միջազգային ուղեցույցներին համապատասխան։

Տևական ժամանակ է ՀՀ Առողջապահության նախարարությունը պետական ծրագրով սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ։ Գործարկվել է անվճար մամոգրաֆիկ սքրինինգի ծրագիրը։ Ռիսկի խումբ են համարվում 45-68 տարեկան կանայք, որոնց խորհուրդ է տրվում երկու տարին մեկ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն։ Եթե ախտորոշվում է չարորակ նորագոյացություն, պետությունը լիովին հոգում է վիրահատության և ճառագայթային թերապիայի ծախսերը, իսկ դեղորայքային բուժման դեպքում գործում է համաֆինանսավորում։ Սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ` վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը: 

ՈՒԱԿ-ը սքրինինգի ծրագրի առաջատար կենտրոններից մեկն է, որտեղ կանայք կարող են անցնել անվճար զննում և ստանալ համալիր խորհրդատվություն։

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկը

Կան գործոններ, որոնք չենք կարող փոխել՝ տարիքը, գենետիկական նախատրամադրվածությունը։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք մեր ձեռքերում են․

  •  առողջ կենսակերպ,
  •  ավելորդ քաշի վերահսկում,
  •  ֆիզիկական ակտիվություն։

Այս պարզ քայլերը զգալիորեն նվազեցնում են հիվանդության զարգացման հավանականությունը։ Սակայն, հարկ է նշել, որ քաղցկեղ ունեցող կանանց 70% -ը չունի որևէ հայտնի ռիսկի գործոն, այդ է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար անցնել հետազոտություններ։ 

Կրծքագեղձի քաղցկեղը վտանգավոր է, բայց կանխարգելելի և բուժելի, եթե հայտնաբերվի ճիշտ ժամանակին։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պատրաստ է օգնել կանանց՝ սկսած անվճար սքրինինգից մինչև ժամանակակից ստանդարտներին համապատասխան արդյունավետ բուժում։



01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է

25-09-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ բացասական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh = (երկրորդ բացասական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×