ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման արշավի շրջանակում։

Նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ պայմաններում գտնվող կանանց համար առողջապահական հավասար հնարավորությունների ապահովումն է։
Մամոգրաֆիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել հնարավոր փոփոխություններ, ինչը չափազանց կարևոր է հիվանդության կանխարգելման և հաջող բուժման համար։

Նման ծրագրերը վկայում են, որ պետական առողջապահական քաղաքականությունը ձգտում է առավել ընդգրկուն դառնալ՝ հասանելի դարձնելով կանխարգելիչ և ախտորոշիչ ծառայությունները բոլոր խմբերի համար։

Այս նախաձեռնությունը ոչ միայն կարևոր քայլ էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ուղղությամբ, այլ նաև մարդասիրական մոտեցման դրսևորում՝ ընդգծելով, որ առողջությունն իրավունքի ամենաառաջին ձևերից մեկն է։

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Վաղ հայտնաբերման և կանոնավոր հետազոտությունների շնորհիվ հնարավոր է փրկել բազմաթիվ կյանքեր։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է իրազեկման և կանխարգելման արշավը:

 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×