Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի արդյունքում սպասվում է 20 տոկոսով մահացության անկում․ Արթուր Ավետիսյան
Դոկտոր Դավիթի հարցազրույցը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, մամոլոգ Արթուր Ավետիսյանի հետ։
Զրույցի թեման է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է շարժական մամոգրաֆի օգնությամբ Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում։
Ներկա պահին շարժական մամոգրաֆը գտնվում է Վանաձոր քաղաքում։ Երեք ամսվա ընթացքում այստեղ հետազոտվել է 1300 կին, 13-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։
Ըստ բժիշկ Ավետիսյանի, ծրագրի իրականացման արդյունքում սպասվում է կրծքագեղձի քաղցկեզից մահացության առնվազն 20 տոկոսով նվազում նշված մարզերում։