Մարտը՝ երիկամի քաղցկեղի կանխարգելման ամիս. այս առիթով ՈՒԱԿ-ն անցկացնում է ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Այսօր երիկամի միջազգային օրն է, մարտը՝ երիկամի քաղցկեղի կանխարգելման ամիս. այս առիթով ՈՒԱԿ-ն անցկացնում է ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Երկիր մոլորակի բնակչության 10%-ը երիկամային համակարգի հիվանդություններ ունի։ Այդ հիվանդությունները սկզբնական շրջանում ունեն անախտանիշ զարգացում, ինչը նշանակում է՝ դրանց ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ միակ ճանապարհը պարբերաբար ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ են:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ նեղ-մասնագիտական ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Խորհրդատվությունը կանցկացնի ՈՒԱԿ նեֆրոլոգ Մանյա Քարամյանը, որը վերջերս է վերադարձել արտասահմանյան վերապատրաստումից:
Երիկամային հիվանդությունների ախտանիշներից են՝
- դեմքի և ստորին վերջույթների այտուցվածությունը,
- հոգնածությունը,
- ախորժակի կորուստը,
- չկառավարվող զարկերակային հիպերտենզիան,
- սակավարյունությունը:
Երիկամային հիվանդությունները հանգեցնում են քրոնիկ երիկամային անբավարության, ինչը բերում է երիկամափոխարինող թերապիայի անհրաժեշտության (հեմոդիալիզային բուժման):
Ռիսկային գոտում են գտնվում հատկապես շաքարային դիաբետ և հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողները, շարակցական հյուսվածքի հիվանդություններ ունեցողները (օրինակ՝ համակարգային կարիր գայլախտ), պարբերական հիվանդություն ունեցողները:
ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ:
Հերթագրվելու համար զանգահարել 095608880 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 17:00-ն: