Մաստէկտոմիա՝ իմպլանտի միաժամանակյա տեղադրումով
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքում կատարվել է հերթական ռեկոնստրուկտիվ վիրահատությունը։
40-ամյա կնոջ մոտ քիմիաթերապիայի կուրսերից հետո, կրծքագեղձի հեռացման հետ միաժամանակ կատարվել է վերականգնողական վիրահատություն իմպլանտի տեղադրումով։
Վիրահատությունը կատարվել է կրծքագեղձի կողմնային ծալքի շրջանի մուտքով՝ պահպանելով կրծքագեղձի ամբողջ մաշկը, ներառյալ պտուկը՝ այսպես կոչված nipple-sparing (պտուկապահպան) մաստէկտոմիա։
Նույն կտրվածքով, կրծքագեղձի հետ մեկ բլոկով հեռացվել են անութային ավշային հանգույցները։ Իմպլանտը տեղադրվել է մասամբ մեծ կրծքամկանի և մասամբ մաշկի տակ։
Վիրահատությունը կատարել են բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը, վիրաբույժ Արմինե Զարգարյանը, օրդինատոր Դիանա Սահակյանը։