Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է․ կանխարգելման միջոցառումներ, ոլորտի խնդիրներ
«Եթե մարդը օրական ծխում է 1-14 գլանակ, ուրեմն թոքի քաղցկեղի հավանականության գործակիցը 7,9 է, իսկ եթե ծխում են մեկ տուփ, այդ գործակիցը դառնում է 25։ Այստեղ թիվն իր մասին խոսում է և պարզ երևում է ռիսկի հավանականությունը». Նաիրա Ջանոյան
Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Armenpress-ի մամուլի սրահում ոլորտի մասնագետները պատասխանել են լրագրողների հարցերին: