«Մեր բժիշկները պատրաստ են աշխատել նման իրավիճակներում»․ ՈՒԱԿ անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սամվել Պողոսյանը առաջին բժիշկներից էր, ովքեր անցան աշխատանքի COVID 19-ի դեմ պայքարի նոր ստեղծված վերակենդանացման բաժանմունքներում։
NEWS.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ դժվարություններ ունեին բժիշկները առաջին օրերին, անծանոթ հիվանդության դեմ պայքարում։