ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ՈւԱԿ-ը, «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ-ն, ՀՀ առողջապահության նախարարությունը: Գիտաժողովին ներկա էին նաև Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի թոքային վիրաբույժները:


Բացման խոսքով հանդես եկավ ՈւԱԿ-ի փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ միջազգային գիտաժողով հրավիրելու նպատակը ազգաբնակչության համար կարևոր խնդիրների վերհանումն է, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով բուժման նոր մեթոդներով ապահովելը:


Գիտաժողովի բացմանը ելությով հանդես եկավ նաև «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանը` ներկայացնելով Հայաստանում թոքի քաղցկեղի արդի խնդիրները, Հայաստանի մարզերում հիվանդության տարածվածության պատճառները և գրանցված ցուցանիշները:


«Հանրապետությունում ունենք թոքային վիրաբուժության երեք բաժանմունք, որոնց նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ժամանակակից բուժում: Մենք աշխատում ենք ունենալ բարձր մակարդակի բուժում: Թոքի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում, առաջացման պատճառներից են ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչպես նաև անբարենպաստ պայմանները»,- նշեց Գ Համբարձումյանը:


Ելույթի ընթացքում Գ. Համբարձումյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության Հայասատնում թոքային քաղցկեղը թե՛ հիվանդների, թե՛ մահացության թվով աշխարհում առաջին տեղում է և առավել տարածված է տղամարդկանց մոտ:


Զրուցեցինք Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժ Միքայել Լեխների հետ:


–   Ասացեք, խնդրեմ, որքանով՞ են արդյունավետ թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները:


–   Շատ դժվար է ասել` որքանով են արդյունավետ, քանի որ կախված է պացիենտի վաղ դիմելիության, և վաղ ախտորոշման հետ:


–   Ինչպես գիտենք, չարորակ հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թոքի քաղցկեղը, ինչո՞ւ է հիվանդությունը գնալով զարգանում:


–   Ոչ մանր բջջային թոքի քաղցկեղի պարագայում, որն ամենատարածվածն է, առաջացման պատճառը ծխախոտն է, պատճառներից է նաև գենետիկական գործոնը: Թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է նաև օդի աղտոտվածությունը: Շատ կարևոր է, թե որքանով է պացիենտը շուտ դիմում բժշկի, որքան հաճախ է բուժզննում անցնում:


–   Ի՞նչ դեր ունի վիրաբույժը թոքի քաղցկեղի բուժման գործընթացում:


–   Վիրաբույժի դերը ամենակարևորն է, հատկապես եթե ունենք քաղցկեղի այնպիսի տեսակ, որն ամբողջությամբ պետք է կտրել և հեռացնել: Սա սոլիդ քաղցկեղներին է վերաբերում` թոքի, գինեկոլոգիական, միզապարկի և այլն: Նման պարագայում, եթե ամբողջությամբ հեռացնում ենք քաղցկեղը, կարելի է համարել, որ սա բուժում է: Այն դեպքում, երբ ունենք տարածված մետաստազներ, երբ ամբողջովին չի կատարվում վիրաբուժական միջամտություն, դերակատարում ունի, օրինակ, պալիատիվ բուժումը, ինչն ուղղված է հիվանդի կյանքի որակի բարելավմանը:


Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք նաև Գագիկ Համբարձումյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում թոքի քաղցկեղն առավել շատ զարգանում է հանքարդյունաբերական տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, կա ազբեստի և այլ նյութերի մեծ քանակ:


–   Որո՞նք են թոքի քաղցկեղի վիրաբուժական մեթոդները:


–   Հայաստանում թոքային վիրաբուժությունը լավ է զարգացած, ունի խորը արմատներ: Թոքի քաղցկեղի կանխարգելումը կատարվում է համալիր բուժման մեթոդով`և՛ վիրաբուժական, և՛ քիմիական-ճառագայթային բուժման միջոցով: Մենք, սովորաբար, վիրահատում ենք բաց եղանակով` կրծքավանդակը բացելով: Եվրոպայից վիրաբույժներ հրավիրելու նպատակը փոքր եղանակներով`  վիրաբուժական քիչ ինվազիվ մեթոդները Հայաստանում ներկայացնելն է:


18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է