Նոր գիտելիքներ չարորակ ուռուցքների վիրահատական բուժման ժամանակ կիրառվող ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության մեջ
Շարունակական կրթություն, նոր գիտելիքներ և փորձի փոխանակում առաջատար կենտրոնների մասնագետների հետ. նպատակը՝ ավելի շատ նոր ծառայությունների մատուցում, ավելի շատ առողջացած բուժառուներ:
Տարեվերջին ՈւԱԿ Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքի Klinikum rechts der Isar հիվանդանոցում մասնակցել է միկրովիրաբուժության վերաբերյալ սեմինարի։ Սեմինարը, մասնավորապես, նվիրված է եղել չարորակ ուռուցքների վիրահատական բուժման ժամանակ կիրառվող ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությանը։ ՈւԱԿ-ում արդեն մի քանի տարի կիրառվում է այս մեթոդը, իրականացվում են վիրահատություններ։
Այժմ սեմինարի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները կներդվեն ՈւԱԿ-ի առօրյա գործնական աշխատանքում։ Այն կկիրառվի գլխի և պարանոցի վերջույթների, կրծքագեղձի վիրահատությունների ժամանակ՝ փորձելով բարելավել վիրաբուժական միջամտությունների արդյունքները։
ՈւԱԿ-ում մշտապես կարևորովում է լավագույն փորձի ձեռքբերումն ու դրա տեղայնացումը կենտրոնում։ Մենք մեր մատուցած լավագույն ծառայություւններով նպաստելու ենք Ձեր կյանքի որակի բարելավմանը։