Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր ձեռքբերումներից մեկը՝ թվայնացնող սարքը հնարավորություն է տալիս ստանալ բարձր որակով ռենտգեն պատկերներ։
Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։
Թվայնացված և չթվայնացված ռենտգեն պատկերների որակական տարբերությունը հստակ երևում է ստորև բերված նկարներում։