Նունե Ազիզյանը արժանացել է «ՈՍԿԵ ԴԱՓՆԻ» մրցանակի
Մարտի 6-ին տեղի ունեցած Համազգային վստահության խորհրդի Համաժողովրդական վստահության ՈՍԿԵ ԴԱՓՆԻ մրցանակաբաշխության ընթացքում առողջապահական ոլորտում ներդրման և նվիրյալ աշխատանքի համար մրցանակի է արժանացել ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում նորանոր ձեռքբերումներ: