ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս տեղի է ունեցել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 22-րդ տարեկան կոնգրեսը

Օրերս տեղի է ունեցել Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 22-րդ տարեկան կոնգրեսը, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Ուռուցքաբանության ազգային կենտոնի մասնագետները:

Կոնգրեսի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:

Մասնակիցները քննարկել են ոլորտին առնչվող կարևորագույն հարցեր, բարձրացրել անհանգստացնող խնդիրներ, միմյանց հետ կիսվել փորձով, մասնագիտական գիտելիքներով: 

Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանի խոսքով՝ նման հանդիպումները, մասնագիտական քննարկումներն էլ ավելի են օգնում բժիշկների առջև ծառացած խնդիրները բարձրաձայնել, քննարկել ու միասին գտնել բուժման և կանխարգելման լավագույն լուծումներ՝ ի շահ պացիենտի:


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×