ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից
ՈւԱԿ-ն աշխատանքի է հրավիրում կլինիկական մորֆոլոգիա որակավորում ունեցող բժիշկների. աշխատավարձը սկսած 400.000 ՀՀ դրամից
Ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս բժիշկներին ընտրել ռազմավարությունը՝ ինչպես բուժել՝ վիրահատել, անցկացնել քիմիոթերապևտիկ, ճառագայթային բուժում, թե ոչ: Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են բջջաբանական, հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ:
ՈւԱԿ-ում յուրաքանչյուր կլինիկական դեպք ստանում է անհատական համապարփակ մոտեցում, այդ իսկ պատճառով, մեզ համար կարևոր է` մեր ապագա գործընկերներն ունենան հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`
• մասնագիտական կրթություն,
• համապատասխան սարք-սարքավորումների տիրապետում,
• աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
• լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
• միջին և բարձր համակարգչային գիտելիքներ ու հմտություններ,
• թիմային աշխատանքի կարողություն,
• կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն,
• տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն:
Աշխատանքային պայմանները՝
• աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ,
• աշխատանքային ժամերը՝ 09:00-16:15,
• տարիքային շեմը՝ մինչև 50 տարեկան,
• կենտրոնի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է բժշկական ապահովագրություն,
• աշխատավարձը՝ սկսած 400.000 դրամից:
Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «հյուսվածքաբան»:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410205050` ներքին 104 հեռախոսահամարով: