ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Անգնահատելի է այն դերը, որ դուք կատարում եք մեր հասարակության մեջ, այդ թվում նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:

Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

Որպես բժշկական կենտրոնի տնօրեն, որտեղ բուժում են ստանում հազարավոր կանայք, ուզում եմ ընդգծել, որ կանայք ուժեղ են, կանայք կարող են հաղթահարել անհնարին թվացող բոլոր դժվաությունները։ Սակայն, ուզում եմ խնդրանքով ու հորդորով դիմել ձեզ, սիրելի՛ կանայք և աղջիկներ, հետևե՛ք ձեր առողջությանը։ Արեք այդ ամենը ձեր սիրելիների և մտերիմների երջանկության, ձեր մասնագիտական հաջողությունների համար։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

մաղթում եմ ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր Հայրենիքի:

Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք ներդաշնակ, սիրված ու գնահատված:

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:

Եղե՛ք առողջ: 

Նարեկ Մանուկյան

ՈւԱԿ տնօրեն

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է