ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ռադիոլոգիայի հայկական 6-րդ համագումարին։

Երևանում տեղի է ունեցել Ռադիոլոգիայի հայկական 6-րդ համագումարը, որին մասնակցել է նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը։

Համագումարին մասնակցել են ինչպես հայաստանյան առաջատար մասնագետներ, այնպես էլ ռադիոլոգներ Եվրոպայից և Ռուսաստանից։ Ներկայացրել են զեկույցներ՝ կիսվելով ոլորտի նորություններով և սեփական փորձով:

ՈՒԱԿ մասնագետը նույնպես հանդես է եկել զեկույցով և ներկայացրել ՈՒԱԿ դիմած 52-ամյա կնոջ մոտ շատ հազվադեպ հանդիպող (1 %) կրծքագեղձի բարորակ գոյացության դեպքը։


photo 2024 08 13 09 22 25


Դեպքի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ կլինիկական և ռադիոլոգիական պատկերների միջև եղել է տարբերություն։ Ուռուցքը կլինիկորեն ունեցել է չարորակի բոլոր դրսևորումները, սակայն ռադիոլոգիապես այն որակվել է բարորակ։ Հետագայում հյուսվածաբանորեն հաստատվել է գոյացության բարորակ լինելը։

Սոնա Ջիլավյանը խոսել է արդի խնդրի՝ հետազոտության ընթացքում առաջացող ախտորոշման և տարբերակման դժվարությունների մասին։ Կոլեգաների հետ ևս մեկ անգամ փաստել՝ ռադիոլոգների և կլինիցիստների համագործակցության կարևորության մասին, ինչը հիվանդությունների ճիշտ ախտորոշման և բուժման ընթացակարգ կազմելու կարևոր գործոններից է։

ՈՒԱԿ մասնագետները կարևորում են մասնագիտական զարգացումն ու ժամանակակից մոտեցումների տեղայնացումը։

14-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի աշխարհագրությունն ընդարձակում ենք՝ հասնելով Չինաստան:Հատուկ հյուրերի ցանկում Գուանջոուի «Second People» հիվանդանոցի կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական

09-01-2025

Որովայնային աորտայի պրոթեզավորում ՈՒԱԿ ում

Աորտայի պրոթեզավորումից հետո 56-ամյա Գոռ Վիլասյանը նշում է․ «Հիմա նույնիսկ կարող եմ վազել»։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Գրիգորյանը արձանագրում

07-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են ուռուցքաբան-վիրաբույժներ Էուջինյո Կոկոցան և Լորենցո Լիվրագին Իտալիայի «ASST Settelaghi Varese»-ից:Կոնգրեսին մասնակցելու վաղ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է