Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին Օքսալիպլատին և Պակլիտաքսել դեղերը կտրամադրվեն անվճար
«Հայաստան – Արցախ» հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և ՈւԱԿ-ի շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնի դեղատունն ապահովվել է Օքսալիպլատին անվանումով թանկարժեք քիմիաթերապևտիկ դեղամիջոցով:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին Օքսալիպլատինը կտրամադրվի անվճար: Այս դեղամիջոցը լայնորեն կիրառվում է ձվարանների և աղեստամոքսային տրակտի օրգանների քաղցկեղի բուժման ժամանակ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղատան քիմիաթերապևտիկ դեղերի ցանկը Գերմանիայից մարդասիրական եղանակով համալրվել է Պակլիտաքսել դեղով: Այն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի, թոքի ոչմանրբջջային քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին Պակլիտաքսելը կտրամադրվի անվճար: