Ուռուցքաբանության ոլորտում բարձր զգայունություն ունեցող ախտորոշիչ սարք
Միջուկային բժշկությունը բժշկության ճյուղ է, որն օգտագործում է ռադիոիզոտոպներ` բուժման և ախտորոշման նպատակներով:
Այն օգտագործվում է բժշկության տարբեր ոլորտներում, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության:
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջուկային բժշկության բաժանմունքը, որի ղեկավարն է պրոֆեսոր Ս.Կ. Քարամյանը, գործում է 2011 թվականից: Բաժանմունքը համալրված է «Մեդիսո» ընկերության 2 ալիքափոխ (детектор) գամմա-կամերայով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մարդու օրգան-համակարգի մեջ ինդիկատորի տեղաբաշխման շերտավոր նկար` եռաշերտ (3D) պատկերի հետագա վերականգնմամբ (трехмерное изображение):
Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում հիվանդի վրա նվազագույն ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում ախտորոշել օրգան-համակարգերի ախտահարումը վաղ փուլերում: Նման հետազոտություններ Հայաստանում կատարում են եզակի կենտրոններում, իսկ, հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այս սարքը ամենաժամանակակիցն է Հայաստանում: Այս բաժանմունքում հիմնականում կատարվում են ոսկրային համակարգի, երիկամների, վահանաձև գեղձի հետազոտություններ (սցինտիգրաֆիա):
Բաժանմունքի բժիշկ, միջուկային բժշկության մասնագետ`
Ն. Ռ. Հարությունյան