Ուռուցքաբանություն. կյանքի ռազմավարություն
Ուռուցքային հիվանդությունները ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում մահվան գլխավոր պատճառներից են: Ինչ է անում պետությունը և ինչ պետք է անի մարդը, որպեսզի նվազեցնի այդ վիճակագրությունը՝ «Газеты.Ru»-ում:
Վերջին 150 տարվա ընթացքում մարդն սկսել է ապրել միջինը երկու անգամ ավելի երկար: Սա չի կարող չուրախացնել, սակայն կյանքի տևողության երկարացման հետ ավելացավ նաև ահավոր ախտորոշման՝ քաղցկեղի հաճախականությունը:
Քաղցկեղը ոչ մեկ, և ոչ էլ երկու հիվանդություն է: Գոյություն ունեն ուռուցքային հիվանդությունների բազմաթիվ տեսակներ և տիպեր: Նրանցից որոշները դեռևս անբուժելի են, որոշներին կարելի է հաղթահարել, հատկապես, եթե հիվանդության դեմ պայքարն սկսվել է ժամանակին:
Ռուսաստանի առողջապահության նախարարության Ազգային բժշկական հետազոտական ճառագայթաբանության կենտրոնի Դաշնային պետական բյուջետային հաստատության գլխավոր տնօրեն Անդրեյ Կապրինի խոսքերով կարելի է առանձնացնել ուռուցքային հիվանդությունների հետևյալ ամենատարածված տեսակները. տղամարդկանց մոտ առաջին տեղում է թոքերի, բրոնխների և շնչափողի քաղցկեղը` կազմելով բոլոր ուռուցքաբանական ախտորոշումների 17,8%-ը, երկրորդ տեղում է շագանակագեղձի քաղցկեղը (14,3%), այնուհետև` մաշկի քաղցկեղը (11,5%): Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է (21%), երկրորդ տեղում մելանոման և մաշկի այլ նորագոյացություններն են (16,5%), այնուհետև` կոլոռեկտալ քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը ( 12-ական %):
Քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդացության թիվն աճում է, յուրաքանչյուր տարի այս հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվում է միջինը 480-500 հազար մարդու մոտ:
Սա, առաջին հերթին, կապված է ախտորոշման բարելավման, և, համապատասխանաբար, հայտնաբերման հետ, ինչպես նաև կյանքի տևողության երկարացման հետ. որքան մարդը երկար է ապրում, այնքան մեծ է նրա մոտ քաղցկեղային ուռուցքի առաջացման հավանականությունը:
Ընդունված է համարել, որ քաղցկեղի դեմ պայքարում ամբողջ պատասխանատվությունը կրում են բժիշկները: Ներկայում, իրավամբ, բազմաթիվ հետազոտություններ և վիրահատություններ, որոնք կապված են ուռուցքաբանության հետ, կարելի է իրականացնել պետության հաշվին: Սակայն շատ բան կախված է հենց հիվանդից, քանի որ քաղցկեղի դեմ պայքարում կարևորագույն դեր են կատարում կանխարգելումն ու վաղ ախտորոշումը:
Գաղտնիք չէ, որ քաղցկեղի տարբեր տեսակներն ունեն ռիսկի տարբեր գործոններ: Նրանցից շատերի վրա կարելի է ազդել: Գոյություն ունի նաև քաղցկեղի կանխարգելում, որն աշխատում է:
Օրինակ, գոյություն ունի վարակիչ քաղցկեղ՝ վիրուսային պատճառագիտության ուռուցքային քաղցկեղ: Հենց այսպիսի բնույթ ունի արգանդի վզիկի քաղցկեղը, որն առաջացնում է մարդու պապիլոմայի վիրուսը: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել վակցինացիայի իրականացմամբ, որը հնարավոր է իրականացնել:
Թոքի քաղցկեղի կանխարգելման լավագույն եղանակը ծխելուց հրաժարվելն է (իսկ էլեկտրոնային սիգարետ ծխելուց հրաժարվելը կնվազեցնի կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը):
Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման մեջ մեծ ներդրում ունի պետությունը՝ սահմանափակելով ծխելը և ծխախոտի տարածումը. հայտնի է, որ հասարակական վայրերում ծխելու արգելքից հետո սկսել է նվազել բարմենների և մատուցողների հիվանդացությունը: Վերջին տարիներին ծխողների քանակը նվազում է, ինչը նշանակում է, որ քաղցկեղից մահանալու ռիսկը նույնպես նվազել է:
Քաղցկեղի դեմ պայքարի երկրորդ առանցքային պահը, որը կախված է հենց մարդուց, վաղ ախտորոշումն է: Ցավոք, հիվանդը բժշկին այցելում է ուշացած:
«Եթե մարդը 40 տարեկանից հետո պարզապես տարին մեկ անգամ ուրոլոգի մոտ անցնի կանխարգելիչ հետազոտություն և իրականացվի շագանակագեղձի մատնային զննում, ապա շատ մեծ է այս հիվանդությունն առաջին-երկրորդ փուլում հայտնաբերելու հավանականությունը, երբ ապրելիությունը կազմում է ավելի քան 90%, իսկ բուժումն արժե տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ անգամ մատչելի,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի առողջապահության նախարարության վերարտադրողական առողջության գլխավոր արտահաստիքային մասնագետ Օլեգ Ապոլիխինը:
Փոքր բնակավայրերում ուռուցքային հիվանդությունները կարելի է հայտնաբերել շարժական բժշկական թիմերի կողմից, այդ թվում` շարժական բժշկական համալիրների կիրառմամբ: Արտագնա թիմերի կազմում, որպես կանոն, հարկ է մամոգրաֆ-ուռուցքաբանի առկայությունը: Արտագնա բժշկական թիմերը պետք է հեռավոր շրջաններ այցելեն տարեկան երկու անգամից ոչ պակաս: Այդ օրերին մարդկանց հնարավորություն կտրվի հետազոտվել, հիշեցնել ուռուցքային հիվանդությունների խնդրի մասին և այն մասին, որ այս հիվանդությունների դեմ պայքարի պատասխանատվությունն ընկած է ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ յուրաքանչյուրիս վրա:
«Բացի կանխարգելումը շատ կարևոր է, որ ինքներս առողջ զգոնություն դրսևորենք և բժշկին այցելենք ամենափոքր կասկածի դեպքում»,- խորհուրդ է տալիս Անդրեյ Կապրինը: