Փետրվարի 15-ը Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Փետրվարի 15-ը Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2003 թվականից սկսած, Մանկական օնկոլոգների միջազգային միության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային համադաշնության հովանավորությամբ այս օրը նշվում է աշխարհի 52 երկրներում:
Օրվա նպատակը հասարակության ուշադրությունն այս խնդրին բևեռելն է, և ցույց տալ, որ երեխաների, մեծահասակների, բժիշկների և, ընդհանրապես, այլոց ցավին հաղորդակից մարդկանց ընդհանուր ջանքերով կարելի է հաղթել այս հիվանդությանը: