ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրոֆ. Ա. Հ. Տանանյան և Թ. Շ. Սաղաթելյան. Ոլորտի մասնագետները՝ Հայաստանում ճառագայթային բուժման մասին

Կարելի է լսել կարծիքներ, որ ՀՀ–ում չկան ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի որակյալ մասնագետներ․․․ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

Ա. Տանանյան. Թույլ տվեք չհամաձայնել նման խոսակցությունների հետ։ Բաժանմունքում աշխատող թե՛ ճառագայթային ուռուցքաբանները, թե՛ բժշկական ֆիզիկոսները, թե՛ բուժակ-տեխնիկները պատշաճ մասնագիտացում են անցել, այդ թվում վերապատրաստվելով արտերկրի առաջատար կլինիկաներում, ոլորտի հեղինակավոր փորձագետների ղեկավարությամբ։ Ավելորդ է ասել, որ նրանք լիարժեքորեն տիրապետում են բոլոր առկա սարք-սարքավորումներին։ Ամենամյա վերապատրաստումները, մասնակցությունները միջազգային գիտաժողովներին և տարբեր գիտա-կրթական միջոցառումներին ապահովում են մասնագետների շարունակական բժշկական կրթությունը։

Ցանկացած տեխնիկական նորամուծության դեպքում, բոլոր ներգրավված մասնագետները անցնում են համապատասխան ուսուցում տվյալ սարքավորման շահագործումը լիարժեք ապահովելու համար։ Օրինակ, Varian Clinac iX նորագույն համալիրի շահագործման համար բոլոր մասնագետները անցել են համապատասխան վերապատրաստումներ, այդ թվում Վարիան ընկերության գլխավոր ուսումնական կենտրոնում (Շվեյցարիա), ստանալով համապատասխան հավաստագրեր։

Կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների բարձր մասնագիտական որակների մասին է վկայում նաև այն, որ ոլորտը կանոնակարգող ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Ատոմային էներգիայի Միջազգային Գործակալության (МАГАТЭ) կողմից մեզ վստահվել է ԱՊՀ որոշ երկրներից բժիշկների 3-ամսյա մասնագիտական վերապատրաստում ապահովելու առաքելություն։ Միաժամանակ, բաժանմունքը միակ բազան է Հայաստանում, որը կարող է պատրաստել ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետներ։ Հետևաբար, գոնե մասնագիտական որակների առումով մտահոգությունները տեղին չեն։

2. Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում ճառագայթային բուժման առումով:

Թ. Սաղաթելյան. Այսօր ՈՒԱԿ-ի ճառագայթային բաժանմունքը միակն է Հայաստանում, որը կարող է ապահովել ժամանակակից, միջազգային պահանջներին համահունչ ռադիոթերապևտիկ օգնություն։ Ճառագայթային ուռուցքաբանությունը բժշկության այն ճյուղերից է, որը առավելագույնս կախված է ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումներից։ Չնայած բազմաթիվ և բազմանիստ խոչընդոտներին, որոնք առանձին զրույցի թեմա կարող են ծառայել, վերջին մի քանի տարիների ընթացքում այն Հայաստանում էական զարգացում է ապրել։ Վերջին 4 տարիների ընթացքում բաժանմունքը հագեցվել է ժամանակակից բուժական սարքավորումներով: Ներկայումս տարեկան մեր բաժանմունքում ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1200-1300 հիվանդներ և մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում այս թիվը պետք է աճի։

3. Ինչպիսի՞ն է ՈՒԱԿ–ի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը։

Թ. Սաղաթելյան. Երբեմն հնչում են անհիմն հայտարարություններ մեր կենտրոնում «հնագույն» խորհրդային դարաշրջանի սարքավորումներով բուժման մասին, ուստի հատուկ ցանկանում եմ շեշտել, որ հեռահար ճառագայթային բուժման հին խորհրդային և ռուսական արտադրության բոլոր սարքերը վաղուց հանված են շահագործումից և ապամոնտաժված են։ Ներկայումս ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում տեղակայված են եվրոպական և ամերիկյան արտադրության հեռահար ճառագայթային բուժման 3 համալիրներ։ «Ամենահինը» 2006թ․ չեխական արտադրության «TERABALT» կոբալտային բուժասարքն է, որը լիովին արդիականացվել է 2014 թվականին։ Կոբալտային բուժասարքերը ավելի էժան են, ոչ պահանջկոտ տեխնիկական սպասարկման և շահագործման աշխատատարության տեսանկյունից։ Կոբալտային բուժասարքը հատկապես հարմար է պարզունակ, մեծ ճշգրտություն չպահանջող բուժական մոտեցումների դեպքում։ Սարքը ունի մեծ թողունակություն և հուսալիություն, ու շահագործման 12 տարիների ընթացքում կիրառվել է ավելի քան 6000 ուռուցքային հիվանդների բուժման համար։ Երկրորդ սարքը՝ շվեդական արտադրության ELEКTA Compact էլեկտրոնների գծային արագացուցիչը շահագործման է հանձնվել 2014թվականին, լինելով իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում։ Սարքը ունի համեմատաբար սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ և թույլ է տալիս անցկացնել ճառագայթային բուժում տարբեր տեղակայման ուռուցքների ժամանակ։ Սակայն որոշ կլինիկական իրավիճակներում սարքի ֆունկցիոնալ ունակությունները թույլ չեն տալիս կիրառել ճառագայթային բուժման բարձր ճշգրտության, բարդ ժամանակակից մոտեցումներ։ Եվ, վերջապես, 2018-ի մայիսից IRA Medical Group հայ-իրանական ընկերության հետ համատեղ շահագործման է հանձնվել Varian Clinac iX ամերիկյան արտադրության նորագույն բուժասարքը, որը կարող է ապահովել հեռահար ճառագայթային բուժման էապես նոր որակ և բարձր ճշգրտություն։ Սարքը թույլ է տալիս անցկացնել ճառագայթային բուժում տարբեր էներգիայի ֆոտոնային փնջերով, ինչպես նաև էլեկտրոնային փնջերով։ Այս սարքի շնորհիվ մենք կարող ենք կիրառել ճառագայթային բուժման առավել բարդ և ճշգրիտ մոտեցումներ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում։ Արդեն իսկ Clinac-ով բուժում են ստացել շուրջ 20 պացիենտներ՝ գլխուղեղի, թոքերի, կրծքագեղձի, գլխի և պարանոցի, կոնքի օրգանների և այլ տեղակայման ուռուցքներով։

4.Այդ դեպքում, ինչու՞ են բազմաթիվ հիվանդներ ճառագայթային բուժման համար ստիպված մեկնում արտերկիր։

Թ. Սաղաթելյան. Հիմնական պատճառներից մեկը թերևս անբավարար տեղեկացվածությունն է։ Նույնիսկ ուռուցքաբանության ոլորտում գործող բժիշկներից շատերը պատշաճ տեղեկացված չեն:

Սկզբնաղբյուր‘ 1in.am


18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է