ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակական կրթությունն ու նոր փորձի ձեռք բերումը կարևոր է ոչ միայն բժիշկների, այլ նաև միջին բուժանձնակազմի համար

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նպատակն է մատուցել լավագույն բժշկական ծառայություններ՝ լավագույն բուժանձնակազմով և ժամանակակից սարք-սարքավորումներով: Այս նպատակի իրագործման կարևոր բաղադրիչ է հանդիսանում շարունակական մասնագիտական զարգացումը և աշխարհի առաջատար կլինիկաների գործընկերների հետ փորձի փոխանակումը։ ՈւԱԿ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույրեր Աննա Հովսեփյանն ու Անուշ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի Բուժքույրական ակադեմիայի գործընկերների հետ միասին 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ռուս գործընկերների հրավերով, մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում FRESEBIUS KABI AGILIA ընկերության կողմից կազմակերվպած՝ «Նոր սերնդի ինֆուզամատերի կիրառումը քիմիաթերապիայի բաժանմունքում» թեմայով վերապատրաստմանը։ Վերապատաստման արդյունքում ստացած գիտելիքների շնորհիվ՝ 

  1. կենտրոնում կներդրվեն նոր տեխնոլոգիաներ,
  2. բուժքույրերի աշխատանքն էլ ավելի որակյալ կդառնա,
  3. դեղորայքներն ավելի ճշգրիտ և ժամերի պահպանմամբ կներմուծվեն,
  4. կխուսափեն դեղորայքի էքսովազացիաներից,
  5. պացիենտների համար քիմիաթերապիայի ընթացքն էլ ավելի անվտանգ կդառնա։

Նախանշվում է նոր համագործակցություն FRESEBIUS KABI AGILIA կազմակերպության և ՈՒԱԿ-ի միջև, որն ուղղված է լինելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնի զարգացմանը։

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×