ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարժունակությունը վերականգնող վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Օրթոպեդ-վերտեբրոլոգը մի քանի խնդիր է լուծում, որոնց թվում՝ ողնաշարային ախտաբանությամբ հիվանդին հնարավոր անշարժացումից փրկելն ու ցավից ազատելն է։ Բժիշկը գոհ է իր աշխատանքից, երբ պատգարակով եկած հիվանդը տուն է գնում իր ոտքով։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նյարդաօնկոլոգիական բաժանմունքի օրթոպեդ-վերտեբրոլոգ Կարապետ Անտոնյանի պրակտիկայում քիչ չեն նմանատիպ դեպքերը, երբ նա ոտքի է հանել ողնաշարային բարդ խնդիրներով հիվանդների, ընդ որում, ոչ միայն ուռուցքային։

Վերջին այդպիսի պացիենտը 70 տարեկան կին էր, որն այլ կլինիկայում վիրահատվել էր ողնաշարային խողովակի ստենոզի (նեղացում) կապակցությամբ։ Վերքի վարակման պատճառով նրա մոտ առաջացել էր էպիդուրալ աբսցես, հետո եղել է  երկրորդ վիրահատություն, հակաբակտերիալ բուժում, դրան ի պատասխան՝ սուր երիկամային անբավարարություն։ Արդյունքում կինը գոտկային 4-5-րդ ողերի տոտալ քայքայման պատճառով գամվել էր անկողնուն։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջային հետորովայնամզային մուտքով կատարվել է գոտկային 3, 4, 5-րդ ողերի լայնածավալ ռեզեկցիա, բոլոր վարակված հյուսվածքների դեբրիդմենտ (մաքրում), առաջացած դեֆեկտը լրացնելու համար օգտագործվել է տիտանային ցանց և կոնքոսկրից վերցված սեփական ոսկոր՝ աուտոգրաֆտ։

Առաջին հիվանդ, վիրահատությունից հետո

Հիվանդը, որը քայլելու հույսը կորցրել էր, առայժմ ձեռնափայտով, բայց իր ոտքով գնացել է տուն։ Հետագայում, եթե հիվանդի ընդհանուր վիճակը թուլ տա, կարող է կատարվել տրանսպեդիկուլյար ֆիկսացիա առավել ամուր ողնաշար ստանալու համար։

Կարապետ Անտոնյանի մեկ այլ պացիենտը կրծքագեղձի քաղցկեղի բուժման նպատակով ստացել էր նեոադյուվանտ քիմիաթերապիա, որը լավ արդյունք էր տվել, սակայն նրա մոտ գոտկատեղի ցավեր էին սկսվել։  ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել էին կրծքային 12-րդ և գոտկային առաջին ողերի կոտրվածքներ, որոնք, սակայն, ոչ մի կապ չունեին քաղցկեղի հետ։ Տարբեր հետազոտությունները ցույց էին տվել, որ կինը այլ օրգաններում մետաստազներ չունի, իսկ կոտրվածքների պատճառը օստեոպորոզն է։

Երկրորդ հիվանդ, վիրահատությունից առաջ

Քանի որ կինը չէր կարողանում շարժվել, վիրաբույժները որոշեցին սկզբից լուծել նրա շարժունակության խնդիրը, և հետո միայն վիրահատել կուրծքը։

Տեղադրվեց տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի համակարգ, վիրահատությունից մի քանի օր անց հիվանդը կորսետով արդեն քայլում էր։

Կարապետ Անտոնյանը բացատրում է, որ տրանսպեդիկուլյար ֆիքսացիան ողնաշարի ամրացման մեթոդ է, որի ժամանակ ողի երկու ոտիկի միջով դեպի ողի մարմին տեղադրվում են պտուտակներ, հարակից ողերը կապվում են իրար, ինչը բերում է տվյալ հատվածի անշարժացմանը։

Երկրորդ հիվանդ, վիրահատությունից հետո

Այս մեթոդը կիրառվում է ողնաշարի մի շարք պաթոլոգիաների բուժման նպատակով՝ դեգեներատիվ հիվանդությունների, ճողվածքների, ողերի տեղաշարժի, սկոլիոտիկ դեֆորմացիաների, տրավմաների, ինֆեկցիոն ախտահարումների։ Այն կիրառվում է նաև ողնաշարի առաջնային և երկրորդային ուռուցքային հիվանդությունների ժամանակ։ Ողի ախտաբանական կոտրվածքի դեպքում (երկրորդային ախտահարում) ողնաշարի կայունության վերականգնման համար կատարվում է նաև պերկուտան վերտեբրոպլաստիկա, երբ ողերի մեջ հատուկ ցեմենտ է ներարկվում։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է