ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ը հայտարարում է «Գիտական հետազոտությունները ուռուցքաբանության ոլորտում- 2023» թեմայով դասընթացի գրանցման մեկնարկի մասին

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարում է «Գիտական հետազոտությունները ուռուցքաբանության ոլորտում- 2023» թեմայով դասընթացի գրանցման մեկնարկի մասին:

Դասընթացը ներառում է համապարփակ տեղեկատվություն գիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանության, վերլուծության և գիտական ամսագրերում տպագրության հնարավորությունների մասին։

Դասընթացի աշխատանքային լեզուն լինելու է անգլերեն։

Դասընթացի ավարտից հետո կարող եք շարունակաբար համագործակցել դասընթացավարների հետ, ովքեր կաջակցեն ձեզ հոդվածի պատրաստման և տպագրման աշխատանքներում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտավորմամբ հավաստագրեր:

Դասընթացը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 7-9-ը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ֆանարջյան 76):

Դասընթացի հիմնական բանախոսն է Սերբիայի Կրագուևացի համալսարանի պրոֆեսոր, ճառագայթային ուռուցքաբան Բրանիսլավ Երեմիչը: Մասնակիցների քանակը սահմանափակ է:

Մասնակցելու համար խնդրում ենք մինչ ս.թ. օգոստոսի 14-ը գրանցվել հետևյալ հղումով` https://shorturl.at/psU23https://shorturl.at/psU23

Հ.Գ. Մասնակցության վճարը 10 000 դրամ է։ Վճարումը անհրաժեշտ կլինի կատարել առաջին փուլը անցնելու և Ձեր մասնակցությունը հաստատելուց հետո:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է