ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ
Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և պրոֆեսիոնալիզմով աջակցում են բուժառուներին։
Բուժքույր լինելը պարզապես մասնագիտություն չէ․ այն մարդկանց կողքին լինելու, վստահություն ներշնչելու և ադժվար պահին աջակցելու կարևոր առաքելություն է։
Տոնի առթիվ ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանը շնորհակալագրեր հանձնեց կենտրոնի բուժքույրերին՝ արժևորելով նրանց նվիրված, պատասխանատու և ամենօրյա կարևոր աշխատանքը։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց բուժքույրերի կարևոր դերը բուժման և վերականգնման գործընթացում, ինչպես նաև նրանց մարդկային վերաբերմունքն ու հոգատարությունը, որոնք մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր պացիենտի համար։
ՈՒԱԿ-ը բարձր է գնահատում իր բուժքույրերի մասնագիտական նվիրումը և շնորհավորում է բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ և նոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում։















