ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ի մանկական սենյակն արդեն իսկ ընդունել է ավելի քան 1000 երեխայի

ՈՒԱԿ-ի մանկական սենյակն այս կարճ ժամանակում իր գունավոր սենյակում արդեն իսկ ընդունել է ավելի քան 1000 երեխայի

Ուռուցքաբանության ազգային կենտրոն այցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ՈՒԱԿ-ում գործող մանկական սենյակի աշխատանքներին, պայմաններին, գնահատել հարդարանքն ու մատուցվող ծառայությունը։

Հիշեցնենք, որ մանկական սենյակը բացվել է ս․թ․ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։ Հոգեբանի ուղեկցությամբ՝ երեխաները խաղում են, նկարում, կազմակերպում իրենց ժամանցը։ Մի քանի ամսում մանկական սենյակը հյուրընկալել է 1000-ից ավելի երեխայի։

Այս քայլով ՈՒԱԿ-ն ապահովում է երեխաների մանկության բնականոն ընթացքը՝ լի խաղերով, գույներով և դրական հույզերով:

Մանկական սենյակի ծառայությունն ԱՆՎՃԱՐ է, ծառայությունները նախատեսված են մեր կենտրոն այցելող բոլոր բուժառուների երեխաների, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացող փոքրիկ բուժառուների համար:

Լուսանկաները հրապարակվել են ծնողների թույլտվությամբ:

 

374276045 802133731921780 1853705639873081027 n 374564289 802131458588674 5079775847249959600 n 376576882 802133711921782 7576437323924408402 n 376695051 802133728588447 7445566341820761915 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է