ՈՒԱԿ-ը կունենա նորացված քիմիաթերապիայի բաժանմունք
Ուռուցքաբանության ոլորտում վիրահատական և հետվիրահատական հմտություններից բացի կարևոր մաս է կազմում քիմիաթերապիան:
Շուտով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կբացվի քիմիաթերապիայի նոր բաժանմունք` հագեցված տեխնոլոգիական անհրաժեշտ սարքավորումներով, որոնք ամբողջությամբ կհամապատասխանեն եվրոպական առաջատար կլինիկաների չափանիշներին:
Քիմիաթերապիայի բաժնում կկիրառվեն եվրոպական մեթոդներն ու սխեմաները՝ միտված չարորակ ուռուցքների դեղորայքային բուժմանը: