ՈՒԱԿ-ն անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման
ՀՀ ԱՆ «Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն» աստիճանաբար անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման։
Մինչև տարեվերջ կենտրոնը լիարժեք միացած կլինի առողջապահական էլեկտրոնային համակարգին։
Ծրագրի շրջանակներում այսօր կենտրոնի բժիշկները նոր «ArmTab» համակարգիչներ են ստացել։