ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտ
Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակում ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտ:
Գործընկերները ծանոթացել են ուռուցքաբանության ոլորտում առաջատար կլինիկաներից մեկի հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, վերջին տարիների ձեռքբերումներին:
Հիշեցնենք՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2022թ.-ին ստորագրել է համագործակցության հուշագիր Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի հետ:
Ստորագրված հուշագրի շրջանակում երկու կենտրոնների մասնագետների միջև տեղի են ունենում փոխայցեր, ՈւԱԿ-ի մասնագետները հնարավորություն են ստանում ծանոթանալու ոլորտի նորարարական մոտեցումներին և հետո հաջողությամբ իրենց փորձն ու գիտելիքները տեղայնացնելու և կիրառելու մեր կենտրոնում: