ՈՒԱԿ-ում այսուհետ կանցկացվի նաև ՄՌՏ հետազոտության ծառայություն
75 տարվա պատմության մեջ առաջին անգամ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի ՄՌՏ հետազոտության ծառայություն և վերջինիս անցկացման համար նախատեսված նոր մասնաշենք:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցակվում էին ախտորոշման գրեթե բոլոր տեսակները` բացի ՄՌՏ հետազոտությունից։ Այս խնդիրը լուծելու և քաղաքացիներին ամբողջական ախտորոշման ծառայությամբ ապահովելու համար ՈՒԱԿ-ում կառուցվեց Ախտորոշման ծառայությանը կից մասնաշենք` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության համար։ Կենտրոնը հետազոտությունը կատարելու համար ձեռք է բերել ժամանակակից General Electric սարքը։
Սարքը թույլ է տալիս կատարելու բոլոր օրգան համակարգերի հետազոտությունները: Այս ամենը՝ նորագույն ուղեցույցներով։
Սարքը հագեցված է բոլոր այն ծրագրերով, որոնք թույլ են տալիս վաղաժամ հայտնաբերել տարբեր պաթոլոգիկ փոփոխությունները (ինչպես ուռուցքային, այնպես էլ ոչ ուռուցքային), կատարելու դրանց դինամիկ հսկողությունը, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատումը:
Հարցերի և հետազոտության հերթագրման համար կարող եք զանգահարել +374 10205050 հեռախոսահամարով։