ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում հաջողությամբ հեռացվել է փոքր կոնքի խոռոչում ներհրված հսկայական չափերի գոյացություն

ՈՒԱԿ-ում հաջողությամբ հեռացվել է փոքր կոնքի խոռոչում ներհրված հսկայական չափերի գոյացություն, որը ճնշում էր կոնքի խոռոչում գտնվող օրգանները։

37-ամյա տղամարդը վեց ամիս առաջ ոտքի ցավի գանգատով դիմել է տեղամասային պոլիկլինիկա։ Բժշկի ցուցումով սկսվել է դեղորայքային բուժում։ Սակայն օգոստոս ամսվա վերջին բուժառուի մոտ ի հայտ է եկել դժվարամիզություն, կղազատման դժվարացում։ Բուժկենտրոն դիմելուց հետո կատարված ՄՌՇ հետազոտությամբ հայտնաբերվել է փոքր կոնքի խոռոչում ներհրված գոյացություն։

Հաջորդիվ տղամարդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Խորհրդատվություններից հետո կատարվել է պոլիօրգան ՀՇ քննություն, որից հետո որոշում է կայացվել իրականացնել վիրահատական բուժում։

Վիրահատությունն իրականացրել է ՈՒԱԿ տնօրենի տեղակալ, Հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանական բաժանմունքի բժիշկ ուռուցքաբան-օրթոպեդ-վիրաբույժ Ալեքսանդր Սեինյանը։ Վիրահատությանը մասնակցել են Հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ Նարեկ Գինոյանը և բժիշկ-ուռուցքաբան Համլետ Մանուկյանը, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը և բժիշկ-ընդհանուր վիրաբույժ Արթուր Առաքելյանը, Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը։ Անեսթեզիան իրականացրել է Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գուրգեն Ամիրխանյանը։

Վիրահատության առաջին էտապում որովայնային մուտքով կոնքի խոռոչում գտնվող գիգանտ չափերի գոյացությունը անջատվել է շրջակա օրգաններից առողջ հյուսվածքների սահմանում: Այդ ընթացքում ուռուցքից անջատվել է ձախ միզածորանը և միզապարկը՝ առանց ամբողջականության վնասման: Ներքին զստային զարկերակը հատվել է, քանի որ ներաճել էր դեպի ուռուցք:

Վիրահատության երկրորդ էտապում կատարվել է կտրվածք սրբոսկրի շրջանում, մասնակի հեռացվել է սրբոսկրը, ուռուցքն անջատվել է շրջակա օրգաններից: Ուղիղ աղու վերջնական հատվածը առանց ամբողջականության խախտման հեռացվել է ուռուցքից, ապա գոյացությունը ներհրվել է կոնքի խոռոչ և հեռացվել որովայնային մուտքից: Գոյացության չափսերը՝ 15*13*11 սմ:

Գոյացությունը հաջողությամբ հեռացնելուց հետո հետվիրահատական շրջանը տևել է 2 շաբաթ։ Վիրահատությունից 1 շաբաթ անց բուժառուն դուրս է գրվել ՈՒԱԿ-ի ստացիոնարից և գտնվել ամբուլատոր հսկողության տակ։ Վերքերն ապաքինվել են առանց բարդությունների, աղիների աշխատանքը լիարժեք վերականգնվել է հետվիրահատական շրջանում: Միզային կատետրը հեռացվել է վիրահատություից 2 շաբաթ անց։

17-01-2025

ՊՕԷՄ հետազոտություն ՈՒԱԿ-ում

ՈւԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է իր տեսակի մեջ եզակի մինիմալ ինվազիվ միջամտություն:52-ամյա տղամարդն Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել դիսվագիայով

16-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Թալսայի Ռադիոլոգների ասոցիացիայից Շերոն դը Սոուզան Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսին անդրադառնալու է կրծքագեղձի քաղցկեղին:Գրանցումները շարունակվում են: Հասանելի է միայն առանց

14-01-2025

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի աշխարհագրությունն ընդարձակում ենք՝ հասնելով Չինաստան:Հատուկ հյուրերի ցանկում Գուանջոուի «Second People» հիվանդանոցի կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է