ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ-ում իրականացվելու է ԱՆՎՃԱՐ կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքայի համաշխարհային օր, որի շրջանակում ՈՒԱԿ-ում իրականացվելու է ԱՆՎՃԱՐ կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն։ Թոքի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից առաջնայինը ծխախոտի ծուխն է: Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևիցե շրջանում կա՛մ ծխել է, կա՛մ ծխում է, կա՛մ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում։

Այսպիսով, եթե Դուք`

  • 50-75 տարեկան եք,
  • մոլի ծխող եք (օրական 1 տուփ կամ ավելի), 
  • եղել եք մոլի ծխող և վերջին 5 տարում էլ չեք ծխում,

ապա այս ԱՆՎՃԱՐ ակցիան հենց Ձեզ համար է։ 

 

ՈՒԱԿ-ում փետրվարի 10-ին կանցկացվի կրծքավանդակի ցածր դոզավորման ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն՝ թորակալ վիրաբույժի կողմից։

Հետազոտությունը կանցկացվի շատ արագ՝ գերժամանակակից հետազոտական սարքավորումով՝ SIEMENS Healthineers SOMATOM go.UP համակարգչային տոմոգրաֆով։

Տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ։ Ակցիան նախատեսված է 40 հոգու համար։

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000973, Տրված՝ 02.07.2007թ.

Հարցերի կամ հերթագրման համար զանգահարել +374 94 86 64 68 հեռախոսահամարով։

Պայքարե՛նք, կանխարգելե՛նք, հաղթե՛նք միասին։

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ 

28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×