Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկայում գործում է շուրջօրյա շտապ օգնություն
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկան վերջերս համալրվել է նոր ծառայությունով. բաժանմունքում գործում է շուրջօրյա շտապ օգնության ծառայություն:
Պոլիկլինիկայում պացիենտների մոտ պլանային կարգով հետազոտություններ կատարելուց զատ, այսուհետ իրականացվում է նաև անհետաձգելի դեպքերի սպասարկման ծառայութուն: Կապված հիվանդության ծանրության աստիճանից, բուժօգնությունը կկրի անհատական բնույթ: Ուռուցքաբանության ազգային կենտրոն կարող են դիմել ոչ միայն պլանային կարգով աշխատանքային ժամերին, այլև շտապ օգնության կանչով ուղեգրված պացիենտներ, որոնց դեպքում իրականացվում է մասնագիտական անմիջական միջամտություն:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայությունը հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով` պացիենտներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայության ղեկավար Հրայր Հակոբյան