ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»․ պատվիրակության կազմում է եղել նաև ՈՒԱԿ տնօերն Նարեկ Մանուկյանը

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն», որտեղ ուսումնասիրել են հիբրիդային և «Դա Վինչի» համակարգով հագեցած վիրահատարանները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ևս առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է եղել:

Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն են ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական սիմուլյացիոն կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե՛ ուսանողների, թե՛ օրդինատորների գործնական պարապմունքներն անցկացնելու համար:

 

337257993 1414847332666045 3119901816687826806 n 337288010 1004290497209639 4839216351773087523 n

28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×