ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արթրոսկոպիան ՈՒԱԿ Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում

Լևուշ Մարգարյանը ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք է դիմել ծնկահոդերի ցավով, նույնիսկ աստիճան չէր կարողանում բարձրանալ։ Արթրոսկոպիկ միջամտության արդյունքից հետո արդեն երկրորդ վիրահատությանն է պատրաստվում։

Բուժման առաջին փուլում կատարվել է արթրոսկոպիա՝ վերականգնվել են վնասված մենիսկները:

ՈւԱԿ բժիշկ-ուռուցքաբան Համլետ Մանուկյանը Լուրեր-ի ռեպորտաժում նշում է, որ բիոպսիայից հետո հայտնաբերվել է նաև սինովիալ թաղանթի ոչ ստանդրտ բորբոքում, որը կարող էր վերափոխվել չարորակ ուռուցքի:

Մասնագետը առանձնակի շեշտում է՝ խաչաձև կապանների և մենիսկների վնասվածքների դեպքում արթրոսկոպիան ամենաարդյունավետ լուծումն է:

Ամբողջական տեսանյութը կից՝

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×