Ե՞րբ արժե ստուգվել քաղցկեղի կապակցությամբ և ինչպե՞ս դա անել
Քաղցկեղը հիվանդություն է, որի որոշ ձևերը հաճախ կարող են զարգանալ՝ երկար ժամանակ, աննկատ մնալով հիվանդի համար: Որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան նրա դեմ արդյունավետ պայքարի շանսերը մեծ են: Իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ ստուգվելու ժամանակն է և ինչ հետազոտություններ պետք է անցնել` օրգանիզմում տեղի ունեցածի մասին լիարժեք գաղափար կազմելու համար:
Ինչու պետք է ստուգվել, եթե նույնիսկ ոչինչ չի անհանգստացնում
Քաղցկեղը չարորակ ուռուցք է, որն առաջանում է նորմալ բջիջների ուռուցքային բջիջների վերածվելու բարդ բազմափուլային գործընթացում: Պարզեցված տարբերակում այն ունի հետևյալ տեսքը՝ նորմալ բջիջներ–>նախաքաղցկեղ–>քաղցկեղ: Հետագայում ուռուցքային բջիջներն սկսում են անվերահսկելիորեն և արագ բազմանալ, ուռուցքը ներաճում է մոտակա հյուսվածքներ և կառուցվածքներ, իսկ որոշ չարորակ բջիջներ տարածվում են առանձին օրգաններ և հյուսվածքներ՝ առաջացնելով մետաստազներ: Քաղցկեղը կարող է զարգանալ ցանկացած օրգանում և իր զարգացման ընթացքում անցնում է չորս փուլ:
Քաղցկեղը վաղ շրջանում, որպես կանոն, ոչ մի կերպ չի դրսևորվում, և այն հաճախ հայտնաբերվում է հետազոտության ժամանակ` պատահական: Այդ պատճառով շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի կանոնավոր հետազոտություն իրականացնել: Հիշեցնենք, որ քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից է. 2015 թվականին քաղցկեղից մահացել է 8.8 միլիոն մարդ:
Քաղցկեղի զարգացման առավել տարածված ռիսկի գործոնները
- Թութունի կիրառումը, այդ թվում` ծխախոտ ծխելը (ներառյալ` պասիվ ծխելը), անծուխ ծխախոտի կիրառումը (GBD 2015 Risk Factors Collaborators տվյալներով, ծխախոտի կիրառումը քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկի գործոններից է, որին բաժին է ընկնում քաղցկեղից մահացության գլոբալ դեպքերի գրեթե 22%-ը), մարմնի ավելցուկային քաշը կամ ճարպակալումը, անառողջ սննդակարգը՝ քիչ քանակությամբ մրգերի և բանջարեղենների կիրառմամբ, ցածր ֆիզիկական ակտիվությունը կամ նրա բացակայությունը, ալկոհոլի չարաշահումը, մարդու պապիլոմայի վիրուսով (ՄՊՎ) վարակումը, հեպատիտ В-ով, С-ով և այլ ուռուցքածին վարակներով վարակումը իոնիզացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթումը քաղաքներում օդի աղտոտումը տներում պինդ վառելիքի կիրառման արդյունքում շինություններում ծխի առկայությունը ժառանգականությունը
Նախաքաղցկեղային վիճակներ
Նախաքաղցկեղային փոփոխությունները տարբեր են: Առանձնացնում են օբլիգատ նախաքաղկեղ՝ վաղ ուռուցքաբանական ախտաբանության շրջան, որը վաղ թե ուշ վերածվում է քաղցկեղի: Այս փոփոխություններն արմատական բուժում են պահանջում: Տարբերում են նաև ֆակուլտատիվ նախաքաղցկեղ, որը բոլորովին պարտադիր չէ, որ վերածվի չարորակ ուռուցքի, սակայն պահանջում է ուշադիր հսկողություն:
Օրինակ, ստամոքսի քաղցկեղի զարգացման հնարավոր պատճառների մեջ մեծ նշանակություն ունի երկարատև պահպանվող քրոնիկական գաստրիտը, հատկապես ատրոֆիկ գաստրիտը, Մենետրիեի հիվանդությունը: Հիվանդին անհանգստացում է սնունդ ընդունելուց հետո որովայնի վերին հատվածի ցավն ու անհարմարությունը, երկարատև այրոցը, գղտոցը: Աղիների ֆակուլտատիվ նախաքաղցկեղային վիճակների թվին են պատկանում ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
Մաշկի նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերելու համար անհրաժեշտ է հետևել մարմնի խալերի քանակին, չափերին, գույնին և համաչափությանը: Վերոնշյալ հատկանիշների ցանկացած փոփոխությունը, ինչպես նաև խալի շրջանում ցավային զգացողությունները և արյունահոսությունը կարևոր ախտանիշներ են և պահանջում են անհապաղ դիմել բժշկի:
Կանանց սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների թվին են պատկանում դիսպլազիան, վուլվայի և արգանդի վզիկի լեյկոպլակիան, կանանց սեռական օրգանների պոլիպները, արգանդի վզիկի սպիական ձևախախտումը և այլ հիվանդությունները:
Կրծքագեղձի նախաքաղցկեղային վիճակ է կրծքագեղձերի էպիթելի պրոլիֆերացիան` ատիպիայի նշաններով: Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալի բարձրացնող գործոններից է ծանրաբեռնված ժառանգականությունը: Եթե կինն ունի մինչև դաշտանադադարի սկիզբը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացած մոտիկ հարազատներ, ապա նա պետք է դիմի բժիշկ- ուռուցքաբանի կամ բժիշկ-գենետիկի: Շատ կարևոր է կրծքագեղձերը ձեռքերով ինքնուրույն պարբերաբար ստուգելը: Ցանկալի է այդ ինքնահետազոտումն իրականացնել յուրաքանչյուր ամիս` դաշտանային ցիկլի առաջին փուլի ընթացքում:
Առավել հաճախ մահանում են քաղցկեղի հետևյալ տեսակներից (յուրաքանչյուր տարի).
- թոքերի քաղցկեղ. 1,69 միլիոն մարդ, լյարդի քաղցկեղ. 788 000 մարդ, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղ. 774 000 մարդ:
Ավելի քան 27.000 մարդ ամբողջ աշխարհում ամեն օր հիվանդանում է քաղցկեղով:
Ինչպես ստուգվել քաղցկեղի առկայության կապակցությամբ
Անհրաժեշտ է դիմել շրջանային պոլիկլինիկա՝ բժիշկ-թերապևտին: Յուրաքանչյուր տարի հարկ է կանոնավոր լիարժեք հետազոտվել, որը կնշանակի բժիշկը: Որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում բժիշկն անպայման լրացուցիչ հետազոտություն կնշանակի և կուղեգրի շրջանային ուռուցքաբանին, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետներին՝ կախված անհատական կլինիկական իրավիճակից:
Անհրաժեշտ հետազոտությունները
Առաջին հերթին անհրաժեշտ է ինչպես ինքնուրույն, այնպես էլ բժշկի մոտ համալիր հետազոտություն անցնել, նույնիսկ եթե ոչինչ չի անհանգստացնում:
Որևէ գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի՝ առանց հերթական հետազոտության ժամկետին սպասելու: Բժիշկը կնշանակի համապատասխան հետազոտություններ, որի ցանկը կարող է տատանվել՝ պայմանավորված առողջության անհատական առանձնահատկություններով, ուղեկցող ախտաբանությամբ և ախտաբանական գործընթացի տարածվածության աստիճանով:
Ինչպես կարելի է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը
30-50% քաղցկեղային հիվանդությունների առաջացումը կանխարգելելու համար անհրաժեշտ է.
- հնարավորին խուսափել ռիսկի գործոններից, աշխատավայրում և կենցաղում պայքարել վտանգ ներկայացնող աղբյուրների դեմ, իմանալ նախաքաղցկեղային ախտաբանության գոյության մասին, կարողանալ հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները, ամբողջ օրգանիզմի համալիր ախտորոշման նպատակով կանոնավոր այցելել բժշկի, իրականացնել հեպատիտ В վիրուսի և ՄՊՎ վարակի դեմ պատվաստում, կրճատել ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը:
Բժշկին կանոնավոր այցերն ու հետազոտությունը կօգնեն հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակներն ու կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Քաղցկեղի վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս լիարժեք բուժել հիվանդությունը: Երբ հիվանդությունն ուշ շրջանում է ախտորոշվում, արմատական բուժումն դառնում է անհնար: