Էնդոբրոնխեալ ուլտրաձայնային և էնդոսկոպիկ ուլտրաձայնային միջամտություններ ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանը և որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկ էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը «Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի բժիշկ-էնդոսկոպիստ Իգոր Վասիլևի մասնակցությամբ, «Pentax Medical» ընկերության հետ համատեղ իրականացրել են անվճար Էնդոբրոնխեալ ուլտրաձայնային (EBUS, EBUS-FNA) և Էնդոսկոպիկ ուլտրաձայնային միջամտություններ (EUS, EUS-FNA):
9 բուժառուի հնարավորություն է տրվել անվճար ստանալ հիվանդության մորֆոլոգիական վերիֆիկացիա և անցնել լրահետազոտություն՝ խուսափելով վիրահատական միջամտություններից։
ՈՒԱԿ մասնագետները և Սանկտ-պետերբուրգից բժիշկ Իգոր Վասիլևը միջամտությունների ընթացքում փոխանակվել են փորձով, քննարկել են մեթոդի ընձեռած հնարավորությունները և կիրառման տեխնիկական առանձնահատկությունները։