ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ

ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է բժիշկ Սեինյանի կողմից: Թեեւ մինչ օրս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել ու իրականացվում են ուսի, արմունկի, կոնքազդրի, ծնկի պրոթեզավորումներ, սակայն տեղի բժիշկները պարտադիր են համարում պրակտիկ փորձի փոխանակումն արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան են հրավիրվել գերմանական «Լինք» ընկերության օնկոօրթոպեդներ Յուռեք Նազարն ու Ռաֆաել Սկվարովսկին, ովքեր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանի հետ իրականացրեցին ութամյա աղջկա ծնկի պրոթեզավորում:


Մեզ հետ զրույցում Յուռեք Նազարը նշեց, որ վիրահատությունն, ինքնին, բավականին բարդ է. «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք տեղի բժիշկներին կատարելու բարդագույն վիրահատությունը, քանի որ պրոթեզը կոնստրուկտորային տեսանկյունից բարդ է և պատվիրված է անհատական չափագրումներով: Լինելով «Լինք» ընկերության ներկայացուցիչ, մենք աջակցում ենք պրոթեզի հավաքման գործընթացին:


Բժիշկ Նազարն իր հիացմունքն է հայտնում տեղի բժիշկների կողմից գրանցած հաջողություններին. «Բժիշկներն ութամյա աղջնակի մոտ վերացրել են  օստիոգեն սարկոման, ինչը պարզապես հրաշալի արդյունք է: Եթե քիմիաթերապիան արդյունք չտար, որն իրականացվել է եւ՛ ուռուցքը վերացնելուց առաջ, եւ՛՝ հետո, ապա բժշկները ստիպված կլինեին ոտքը ենթարկել ամպուտացիայի: Ուռուցքի վերացումից հետո տեղի բժիշկները գործել են շատ գրագետ ու ճիշտ, նրանք հեռացրել են ծունկը եւ տեղադրել սփեյսեռ՝ արհեստական ժամանակավոր պրոթեզ, որն այժմ փոխարինվեց արծաթե պատվածքով տիտանային նոր պրոթեզով:


Փոքրիկ աղջնակի համար պատվիրված պրոթեզը բացառիկ է նրանով, որ պատրաստված է հենց վիրահատվողի կմախքի պարամետրերին համապատասխան: Նմանօրինակ պրոթեզներ բացառիկ ճշգրտությամբ ստանալու համար կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, ստեղծվում է նախագիծ, հետո միայն պատրաստվում: Բացառիկությունը կայանում է նրանում, որ պրոթեզը երեխայի աճի հետ կարելի է երկարացնել. տվյալ պարագայում 9 սմ երկարցնելու հնարավորություն կլինի: Տարիների ընթացքում, երբ անհրաժեշտություն լինի, նվազագույն ինվազիվ մեթոդով վիրահատություն կիրականացվի»:


Ըստ բժշկի, տարիքով մարդկանց եւ երեխաների մոտ տվյալ վիրահատության տարբերությունը նրանում է, որ առաջին դեպքում անձի աճը կանգնած է, իսկ երեխաները ժամանակի ընթացքում հասակ են առնում, ու, այսպես թե այնպես, նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտություններն անխուսափելի են:
Ինչ վերաբերում է հետվիրահատական ու վերականգնողական փուլին, բժիշը նշեց.


«Մոտավորապես երկու շաբաթ հետո կսկսվի վերականգնողական փուլը, բուժական ֆիզկուլտուրան: Միգուցե այս պարագայում երեխայի մոտ բուժական ֆիզկուլտուրան տեւի մեկ տարի կամ ավելի, քանի որ երեխայի մոտ մոտավորապես երկու տարի է, ինչ մկանները պրակտիկորոն չեն գործել: Ինչ վերաբերում է քայլելուն, ապա դա հնարավոր կլինի վիրահատությունից երեք-չորս օր անց, իսկ երկու-երեք ամիս անց երեխան կարող է վերադառնալ իր նախկին կյանքին:


Պրոթեզավորումից հետո հիվանդին չի թույլատրվում կատարել լիարժեք ծանր աշխատանք, քանի որ պրոթեզի ժամկետը կրճատվում է, եւ կա հատուկ ռեժիմ, որով նա պետք է ապրի: Քանի որ տվյալ պարագայում հիվանդն ութամյա աղջիկ է, նա ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարելու, առավելագույնը՝ աշխուժություն, վազք եւ այլն: Ֆիզկուլտուրայով կարող է զբաղվել սահմանափակ ձեւաչափով»,-ասաց բժիշկը` հավելելով, որ  տեղադրված պրոթեզի ժամկետը կախված է գործածման մակարդակից. եթե հիվանդը կատարում է այն բոլոր հրարանգները, որոնք բժիշկն է տվել, ապա պրոթեզը կծառայի երկար:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է