ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է

«Հաջորդ տարվանից պլանավորվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրն իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում»,- նշում է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կնետրոնի փոխտնօրեն, ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Արթուր Ավետիսյանը «Առաջին ծրագիր» հաղորդման եթերում։

Գեղարքունիքը Հայաստանի հինգերորդ մարզն է, որտեղ ծրագիրն իրականացվում է։ Ծրագրի շահառուներն են ասիմպտոմատիկ՝ որևէ գանգատ կամ գոյացություն չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող՝ 45-68 տարեկան կանայք։ Շարժական մամոգրաֆի միջոցով 2024 թվականի սեպտեմբերի տվյալներով անվճար հետազոտել է մոտ 30․000 կին։ 300-ից ավել դեպքերում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն։

«Կասկածելի օջախ հայտնաբերելու դեպքում ծրագրի շահառուներն իրենց ախտորոշման հետ միայնակ չեն մնում։ Անհրաժեշտ հավելյալ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակում»,-հավելում է ՈՒԱԿ փոխտնօրենը։

Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆի տեղակայման վայրը լինելու է Վարդենիսը, ապա մինչև 2025-ի սեպտեմբեր շրջելու է Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×