ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտաժողով. «Կարևորը մելանոմայի մասին»

1999 թվականից մայիս ամիսը համարվում է մելանոմայի ամիս, ամբողջ աշխարհը պաշտոնապես նշում է մելանոմա հիվանդության օրը: Հայաստանը նույնպես միացավ բժշկական օրացույցով նշվող միջոցառմանը: 2015 թ. դեկտեմբերից Հայաստանը «Եվրամելանոմա» միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է:

Մելանոմա հիվանդության օրը մեր երկրում նշանավորվեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Դերմատոօնկոլոգների հայկական ասոցիացիայի կողմից մայիսի 30-ին կազմակերպված գիտաժողովով:

Գիտաժողովը կազմակերպվել էր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որը վարեց Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մաշկաբան-ուռուցքաբան, վիրաբույժ, բ.գ.թ. Անժելա Հայրապետյանը:


Գիտաժողովին իր բայցման խոսքում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը կարևորեց նման ձևաչափի միջոցառումը և այն արդյունավետ համարեց հասարակության շրջանում տեղեկատվության մակարդակի բարձրացման, բժիշկների շրջանում ձեռք բերած փորձի փոխանակման և խնդրի քննարկման տեսանկյունից:


«Մելանոմայի օրը Հայաստանում միջոցառումը կրում է «Կարևորը մելանոմայի մասին» կարգախոսը: Մեր այս միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս բարձրաձայնել խնդրի մասին, հասարակության մեջ ընդլայնել իրազեկվածության մակարդակը, ճիշտ տեղեկատվությունը դարձնել հնարավորինս մատչելի: Նման հանրային մոտեցումը կնպաստի քաղաքացիների կանխարգելիչ նպատակով բուժզննման մշակույթի ձևավորմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել մաշկի վրա վտանգավոր գոյացությունների զարգացումը»,- տեղեկացրեց Անժելա Հայրապետյանը:


Ա. Հայրապետյանը մասնավորապես նշեց. -«Հատկապես մենք՝ հայերս «հարուստ ենք» քանակով շատ խալերով, որը մեծացնում է մելանոմայով հիվանդանալու ռիսկի գործոնը: Այս հանգամանքը ստիպում է մեզ ավելի զգոն լինել խնդրի նկատմամբ: Մաշկի վրա տեղակայված բոլորը խալերը պրակտիկորեն ամեն օր մեր աչքի առջև են, և յուրաքանչյուրիս համար հեշտ է հետևել նրանց հետ տեղի ունեցող փոփոխություններին:  Ուստի, ժամանակի ընթացքում, վնասված կամ ձևափոխված խալերը պարզապես չեն կարող վրիպել մեր աչքից: Սակայն, ցավոք, մարդիկ բժշկի են դիմում բավականին ուշացած փուլում, որն էլ խնդիրը դարձնում է հրատապ և հանրային քննարկման ու ուշադրության արժանի»:


Գիտաժողովը նախատեսված էր բժիշկների համար, ներկա էին հայաստանյան տարբեր կլինիկաների և պոլիկլինիկաների մասնագետներ, այդ թվում` ուռուցքաբաններ, մաշկաբաններ, վիրաբույժներ, վնասվածքաբաններ, ակնաբույժներ և այլք: Միջոցառման ավարտին ներկաներին փոխանցվեց մելանոմա հիվանդության հետ կապված թեմատիկ հատուկ էջանիշեր և տեղեկատվական թերթիկներ:


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×