ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՈՒԱԿ-ի հետ

Դեկտեմբերի 21-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին մասնակցել են շուրջ 170 իրանական եւ հայկական ընկերություն: Համաժողովը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:

Համաժողովի նպատակն էր նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը եւ ներդրումների ավելացմանը:


Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, եւ Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել` հնարավորինս զարգացնելու առեւտրատնտեսական կապերը:


Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի եւ Մուհամադ Հոջաբ Փանահիի միջեւ:


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×