Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում
Սիրելի հայրենակիցներ,
ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում տեղադրվել է ԱՄՆ Varian ընկերության արտադրության գերժամանակակից գծային արագացուցիչ, որը նախատեսված է տարբեր տեղակայման ուռուցքային հիվանդությունների ճառագայթային (ռադիոթերապևտիկ) բուժման համար:
Նման ժամանակակից բազմաֆունկցիոնալ բուժսարքերի կիրառումը թույլ է տալիս է՛լ ավելի ճշգրիտ իրականացնել հակաուռուցքային ճառագայթային բուժումը, և բարձրացնում է Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության որակն ավելի նոր մակարդակի, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
ժամանակակից և բարձր տեխնոլոգիական բուժումն արդեն հասանելի է Հայաստանում:
Կատարվում է պացիենտների խորհրդատվություն և գրանցում: Մենք կհոգանք Ձեր առողջության մասին: Եղե՛ք առողջ: