ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը

Ֆրեզնոյի ՀՀ Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված մի խումբ բժիշկների հայաստանյան այցի շրջանակում, ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը: Նրա հետ ունեցած հարցազրույցի ժամանակ պատմեց իր հայաստանյան այցի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայությունում իրականացված փորձի փոխանակման մասին.


–   Գործունեությունս սկսել եմ աէեսթեզիոլոգիայի ոլորտում, ապա մասնագիտացել քրոնիկ ցավի բուժման ուղղությամբ: Այս բուժման նպատակն է մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով ունեն քրոնիկ ցավ, տալ հանգստություն և որակյալ կյանք: Նախկինում մի քանի անգամ այցելել եմ Երևան՝ հայրենիքս տեսնելու նպատակով, իսկ այս անգամ շատ որոշակի գործով: Ֆրեզնոյի հայկական Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ մի խումբ հայ և օտարերկրացի բժիշկներ եկել են Հայաստան և տասնհինգ օր փորձի փոխանակում են անցկացնում, զննում հիվանդների, վիրահատություններ կատարում:


–   Ի՞նչ տպավորություններ ունեք այս օրերից:


–   Ես բավականին զարմացած եմ, որ Հայաստանում քրոնիկ ցավի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Բարեբախտաբար եկա Ուռուցքաբանության ազգային կենտրոն և հանդիպեցի բժիշկ Հրանտ Կարապետյանին ու իր բուժանձնակազմին: Ուրախ եմ, որ նրանք աշխատում են թե՛ քրոնիկ ցավի, թե՛ պալիատիվ օգնության ուղղությամբ: Պալիատիվ օգնությունը շատ կարևոր օղակ է. իրենց կյանքի վերջին օրերն ապրող պացիենտների համար պետք է կարողանալ ստեղծել ճիշտ պայմաններ, որ նրանք գոնե հանգիստ մահանան, ոչ թե տվայտանքի մեջ: Սա նաև օգնություն է հիվանդի հարազատներին. այն ամենը, ինչ նրանք չեն կարող անել իրենց սիրելիին օգնելու համար, արվում է պրոֆեսիոնալ կերպով:


–   Պալիատիվ օգնությունը համեմատաբար նոր հասկացություն է հայ իրականությունում, կարծում եմ ԱՄՆ-ում այն արդեն ունի իր կայացած տեղը:


–   Այո, ԱՄՆ-ում այն միանշանակ ընդունված է և ճանաչված, անգամ գովազդ կարելի է տեսնել պալիատիվ օգնության վերաբերյալ, իսկ Հայաստանում շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է դա: Ժողովրդին պետք է պատրաստել, կրթել, ազատել պահպանողական հայացքներից: Այս ուղղությամբ իրականացնելու դեռ շատ աշխատանք կա:


Այս օրերին շուրջ յոթանասուն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն և ցավազրկում է կատարվել : Ուրախ կլինեմ մյուս անգամ ավելի երկար ժամանակով գալ և ավելի մեծ օգնություն ցուցաբերել:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի խոսքերով , բժիշկ Պերճ Քալամքարյանի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բավականին շատ թվով մարդիկ են դիմել նրա կողմից հետազոտվելու համար:


–   Մեր նպատակն է մի նոր մակարդակի բարձրացնել հակացավային թերապիան այս կենտրոնում: Բժիշկը շատ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատել և հասցրել է քննել մեզ դիմած բոլոր պացիենտներին և օգնություն ցույց տալ:


–   Ձեր գնահատականը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության աշխատանքին:


–   Մեզ մոտ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, չնայած ծառայությունը դեռևս հեռու է միջազգային մակարդակի հագեցվածությունից: Առհասարակ, պալիատիվ օգնությունը տարանջատվում է երեք մասի՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ բուժում և հոգեսոցիալ օգնություն: Բաժանմունքում առայժմ հնարավորություն ունենք իրականացնելու առաջին երկուսը: Մեզ մոտ ընդամենը տասը մահճակալ է նախատեսված ստացիոնար պալիատիվ բուժման համար: Ունենք նաև թիմեր, որոնք այցելում հիվանդի տուն և տնային պայմաններում ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:


–   Որքանո՞վ է պալիատիվ օգնությունը մատչելի Հայաստանում:


–   Ծառայությունը վճարովի է, պետպատվերով բուժում չի իրականացվում: Այս տարվա հունիսից ծառայությունը մատուցվում է ինքնարժեքով: Այդպիսի որոշում կայացվեց տնօրինության կողմից , որպեսզի այն մատչելի դառնա ավելի մեծ թվով մադկանց համար:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է