ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքն իր վիրահատարանի դռներն էր բացել Գլխի և պարանոցի վիրաբուժությանը նվիրված "International Congress of Head and Neck Surgery" միջազգային գիտաժողովի համար

Մի քանի ժամվա ընթացքում կատարվել է 2 վիրահատություն, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով՝ նախատեսված ուռուցքաբանների, վիրաբույժների, դիմածնոտային վիրաբույժների, պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների, էսթետիկ բժիշկների համար։

Առաջին վիրահատությունը կատարել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պլաստիկ վիրաբույժ Դավիթ Գրիշկյանը։ Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող վիրաբույժը «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում կատարել է վերին բլեֆարոպլաստիկա՝ դեմքի ուրվագծի շտկմամբ՝ լիպոֆիլինգի միջոցով (սեփական ճարպի ներարկմամբ)։

Միջամտության առանձնահատկություններից է ավելորդ մաշկի հեռացումը, տարիներով պահպանվող արդյունքը, ավելի երիտասարդ և առողջ տեսք ունենալը, դիմագծերի արտահայտվածությունը։

«Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում երկրորդ վիրահատությունը կատարել է արգենտինացի պլաստիկ վիրաբույժ Գլաուդիո Անգրիգիանին։

Վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության մասնագետը «Հյումն»-ում կատարել է քունքային ձգում (տեմպորալ լիֆտինգ)։ Այն քիչ ինվազիվ վիրահատություն է, որը թույլ է տալիս ձգել դեմքի վերին 3-րդը, հարթեցնել այդ շրջանում առկա կնճիռները, բարձրացնել հոնքերի և աչքերի անկյունները։

Ուրախ ենք, որ մեր կենտրոնը կարողանում է ապահովել նման մեծամասշտաբ վիրահատությունների տեխնիկական և բժշկական հագեցվածությունը։ 

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ վիրահատությունները այսուհետ իրականացվելու են «Հյումն» էնդոսկոպիկ ռինոլոգիական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում։ 

Հարցերի և հերթագրման համար խնդրում ենք զանգահարել +37410205050 կամ +37433929241, +37455469393 հեռախոսահամարներով:

Հ․Գ․ Վիրահատությունների տեսագրությունը կարող եք դիտել այս հղումով՝ bit.ly/46MqUBg

 

392743055 824793129655840 1697656136430039065 n 392744781 824793036322516 6735715855624322160 n 392746679 824793126322507 3780226997157777086 n 392756347 824793029655850 7707286735850943411 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է