ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղցկեղից հետո երեխա ունենալը: Հղիություն

Եթե կինը երկարատև բուժվել է քաղցկեղի դեմ, ապա երեխա ունենալը բարդ որոշում է: Սա վերաբերում է և՛ կնոջը, և՛տղամարդուն: Քաղցկեղի դեմ բուժվածները և նրանց զուգընկերները շատ խնդիրների լուծման շուրջ պետք է մտածեն իրենց ընտանիքը ստեղծելուց կամ արդեն ստեղծված ընտանիքում համալրում սպասելուց առաջ: 


Հղիությունը քաղցկեղի բուժումից հետո


Հաճախ քաղցկեղի բուժումից հետո հղիությունն անվտանգ է և՛ մոր, և՛ երեխայի համար: Հղիությունը, կարծես, չի բարձրացնում քաղցկեղի կրկնության ռիսկը, թեև որոշ կանանց կարող է երեխա ունենալու համար խորհուրդ տրվի սպասել մի քանի տարի: Թե որքան երկար, պայմանավորված է բազմաթիվ գործոններով.

    քաղցկեղի տեսակով և փուլով, բուժման տեսակով, կնոջ տարիքով:


Որոշ բժիշկներ կանանց խորհուրդ են տալիս քիմիաթերապիայի ավարտից հետո 6 ամիս չհղիանալ: Նրանց կարծիքով, վնասված ձվաբջիջներից օրգանիզմը կձերբազատվի առաջին վեց ամիսների ընթացքում: Մեկ այլ խումբ բժիշկներ առաջարկում են երեխա ունենալուց առաջ սպասել 2-5 տարի: Սա խորհուրդ է տրվում ոչ թե նրա համար, որ վաղ բեղմնավորումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, այլ` որ քաղցկեղը կարող է ինքնուրույն կրկնվել վաղ տարիներին: Բացի այդ, այդքան երկար սպասելը թույլ է տալիս քաղցկեղի որոշ տեսակների բուժումն ավարտին հասցնել և ժամանակ է տալիս համոզվելու համար, որ քաղցկեղը ոչնչացված է: Հղիության ընթացքում քաղցկեղի բուժումն առավել բարդ է:


Քաղցկեղի բուժումից հետո հղիության հետ կապված բազմաթիվ խնդիրներ

Բուժման տարբեր տեսակները հղիության վրա կարող են տարբեր կերպ ազդել: Որոշ քաղցկեղների բուժումը, որի ժամանակ կիրառվում է ճառագայթում կամ վիրահատություն, կարող է մեծացնել վիժումների ռիսկը (վիժումը հղիության ինքնուրույն ընդհատումն է): Բուժումը կարող է նաև խնդիրներ առաջացնել ծննդաբերության ընթացքում: Բուժման որոշ տեսակներ կարող են թուլացնել կարևորագույն օրգանները, ինչպես, օրինակ` սիրտը: Թուլացած օրգանները մեծացնում են հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը: Ստորև բերված են որոշ առանձնահատկություններ.

    Ճառագայթային բուժում: Ճառագայթային բուժումը կարող է ազդել արգանդի հենքային բջիջների և արյունամատակարարման վրա՝ մեծացնելով վիժումների, վաղ ծննդաբերությունների, ցածր քաշով ծնունդների և այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

    Արգանդի վզիկի վիրահատություն:  Ամբղջ վզիկի կամ նրա մի մասի հեռացումը կարող է բերել վիժումների կամ, առավել հավանական է, վաղաժամ ծննդաբերությունների:  Սա պայմանավորված է նրանով, որ վզիկը չի կարողանում ապահովել հղիության զարգացումը:

    Քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը:  Անտրացիկլիններով քիմիաթերապիան ներառում է դոքսոռուբիցինով (Ադրիամիցին), դանոռուբիցինով (Ցեռուբիդին), էպիռուբիցինով (Էլենս) և իդառուբիցինով (Իդամիցին) բուժումը:  Այս բուժումը կարող է վնասել սրտի բջիջները՝ թուլացնելով այն: Քանի որ հղիության ընթացքում սիրտը ստիպված է ավելի լարված աշխատել, հղիության զարգացման դեպքում խնդիրները կարող են լուրջ բնույթի լինել: Երբ քիմիաթերապիան կիրառվում է որովայնի վերին հատվածում կամ կրծքավանդակի վրա` ճառագայթային բուժման հետ, սրտի խնդիրների ռիսկն է՛լ ավելի է մեծանում:: Այս խնդիրները կարող են առավել արտահայտվել ծննդաբերության ժամանակ:.


Բժշկի հետ զրույցը


Երեխա ունենալը լուրջ որոշում է: Անկախ նրանից, թե ինչ բուժում է ստանում կինը, պետք է խոսի բժշկի հետ հղիության և ծննդաբերության հնարավոր ռիսկերի մասին: Քաղցկեղի բուժումը կարող է վնասել տարբեր օրգաններ, ինչպես, օրինակ` սիրտը կամ թոքերը: Բժիշկը հետազոտություն կիրականացնի, որպեսզի համոզված լինի հղիության անվտանգության մեջ: Հարկ է դիմել մասնագետի, ով հղիության վրա ազդող առողջական խնդիրներով կանանց հետ աշխատանքի փորձ ունի: 

Հայրությունը քաղցկեղի բուժումից հետո


Տղամարդը կարող է որոշում կայացնել երեխա ունենալու մասին քաղցկեղի բուժման ավարտից հետո, քանի որ քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման հետևանքով սերմնահեղուկը հնարավոր է վնասվի: Հստակ ցուցումներ չկան, թե ինչքան պետք է տղամարդիկ սպասեն բուժումից հետո: Բժիշկները, սովորաբար, խորհուրդ են տալիս 2-5 տարի սպասել, քանի որ սերմնահեղուկը կարող է լիովին վերականգնվել 2 տարվա ընթացքում: Նույնիսկ, եթե երեխան բեղմնավորվել է բուժման ավարտից հետո վաղ շրջանում, ապացուցված չէ, որ այդ երեխան կունենա լուրջ առողջական խնդիրների զարգացման մեծ ռիսկ: Ապահովության համար բժիշկները տղամարդկանց հաճախ խորհուրդ են տալիս բուժումից հետո մեկ  տարի զերծ մնալ բեղմնավորումից:


Այլ խնդիրներ


Երեխաների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը: Շատ մարդիկ, ովքեր քաղցկեղ են ունեցել, վախենում են, որ իրենց երեխաների մոտ նույնպես կարող է քաղցկեղ զարգանալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղով հիվանդների երեխաները բարձր ռիսկի խմբում չեն: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ ժառանգական են: Զուգընկերների մոտ ժառանգական քաղցկեղի դեպքում ծնված երեխաները կարող են գտնվել բարձր ռիսկի խմբի մեջ: Երեխաներ ունենալու մասին հարկ է խորհրդակցել նաև բժիշկ-գենետիկի հետ, ովքեր կօգնեն պարզելու որոշ ռիսկեր:

 Քաղցկեղի կրկնության ռիսկը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիությունը չի նպաստում քաղցկեղի կրկնությանը: Որոշ բժիշկներ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին խորհուրդ են տալիս մինչև հղիանալը սպասել երկու տարի: Գոյություն ունի որոշակի կապ հղիության ընթացքում բարձրացող հորմոնների մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճի միջև: Այնուամենայնիվ, որևէ գիտական ապացույց չկա, որ բուժումից հետո մինչև երկու տարի հղիացած կնոջ մոտ քաղցկեղի ռիսկերն աճում են: Նույնիսկ կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկն ավելի ցածր է հաջորդող հղիությունից հետո: Քաղցկեղից հետո հղիանալուց առաջ  հարկ է խորհրդակցել  վերարտադրողականության պահպանման մասնագետի հետ:

Ինչպես վարվել անորոշության դեպքում:  Բոլոր քաղցկեղ վերապրածները միշտ մտածում են, որ քաղցկեղը կարող է կրկնվել: Կրկնությունը ռիսկ է: Այն մարդիկ, ովքեր պլանավորում են երեխաներ ունենալ, պետք է պարզեն սպասվելիք ռիսկը: Սա, իհարկե, այն դեպքում, երբ հղիությունը պահանջում է որոշ դեղորայքի ընդհատում: Օրինակ, տամօքսիֆենի կամ իմատինիբի (Gleevec) ընդհատումը մեծացնում է քաղցկեղի կրկնության ռիսկը: Քաղցկեղ տարածները և նրանց զուգընկերները պետք է մտածեն և քննարկեն նաև այն մասին, որ հնարավոր է երեխային խնամակալի ծնողներից մեկը: Այս որոշումը բավականին դժվար է և անհատական, ինչը հարկ է նաև քննարկել մասնագետի հետ:


Անպտղություն: Որոշ հիվանդների համար երբեմն քաղցկեղի բուժումը դժվարեցնում կամ անհնարին է դարձնում երեխա ունենալը: Բոլոր կանայք և տղամարդիկ, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, մինչև բուժում սկսելը պետք է խոսեն իրենց բժշկի հետ հնարավոր անպտղության մասին: Նրանք նաև պետք է քննարկեն պտղաբերության պահպանման տարբերակները:

Հարցեր, որոնք պետք է տալ բժշկին

    Բուժման պլանը կարո՞ղ է ազդել երեխաներ ունենալու կարողության վրա: Բուժման պլանը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Որքա՞ն ժամանակ պետք է սպասել երեխա ունենալու համար: Երեխա ունենալը ինչպե՞ս կարող է ազդել շարունակական խնամքի պլանի վրա: Արդյո՞ք երեխա ունենալը կմեծացնի հիվանդության կրկնության ռիսկը: Կարիք կա՞ խոսել քաղցկեղ վերապրածների հետ աշխատանքի փորձ ունեցող մանկաբարձի հետ: Որտե՞ղ է հնարավոոր հոգեբանական աջակցություն ստանալ:


Հաստատված Cancer.Net Editorial Board –ի կողմից, 02/2016


16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին

12-09-2024

1 տարի շարունակ մատուցելով լավագույնը․ ՈւԱԿ 3 բաժանմունքներ ամփոփում են 1-ամյա գործունեությունը

1 տարի շարունակ մատուցելով լավագույնըՈւռուցքաբանության ազգային կենտրոնի 3 բաժանմունքներ այսօր դարձան 1 տարեկան․ Ախտորոշիչ ծառայությանը կից ՄՌՏ-ի մասնաշենքը, Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է